Որոնել
Արխիվ
Загрузка...
08.10.2017  00:44

Արթուր Պետրոսյան. «Երկու թիմերի համար էլ հեղինակության հանդիպում է»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը անդրադարձել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին՝ Ղազախստանի հետ արտագնա հանդիպմանը, հաղորդում է sports.kz կայքը:

- Հավանաբար ուսումնասիրել եք Ղազախստանի հավաքականի խաղը և գիտեք, որ թիմը լուրջ խնդիրներ ունի կազմի հետ կապված: Դա ձեզ որոշակի առավելություն տալի՞ս է:

- Գիտեմ, որ Ղազախստանի հավաքականի կազմում երեք ֆուտբոլիստներ չեն մասնակցելու խաղին, իսկ Յուրի Լոգվինենկոն հաստատ խաղալու է: Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի խաղի վրա: Ղազախստանի համար սա վերջին տնային հանդիպումն է, նրանք տրամադրված են հաղթանակ տանելու: Ինձ թվում է՝ երկու թիմերի համար էլ հեղինակության հանդիպում է: Սպասում եմ, որ շատ լարված խաղ է լինելու:

- Թիմերի առաջին խաղում խաղի ելքը վճռեցին Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները: Մխիթարյանի առկայությունը Ձեր թիմին այս խաղում ֆավորի՞տ է դարձնում:

- Համաձայն չեմ, որ Երևանում ամեն ինչ վճռվեց բացառապես Մխիթարյանի անհատական գորողությունների շնորհիվ: Ֆուտբոլը թիմային խաղ է, իսկ եթե տղաները նրան չօգնեին, այդ հաղթանակը չէր լինի: Սակայն այն, որ Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է, իսկական ավագ ու միշտ փորձում է օգնել թիմին, հարյուր տոկոսով այդպես է:

- Ի՞նչ հոգեբանական աշխատանքներ եք տարել թիմի դարպասապահի հետ, ով 6 գնդակ բաց թողեց Լեհաստանի հավաքականից: Ելնելով վերջին խաղերից՝ կարո՞ղ ենք կազմում նոր փորձարկումներ տեսնել:

- Փորձարկումներ հաստատ չեն լինի: Ֆուտբոլիստներից մի քանիսը, ովքեր եկել են մեզ հետ, հաստատ խաղալու հնարավորությունը կստանան: Ինչ վերաբերում է դարպասապահին, ապա միայն նա չէր սխալվում: Խոսել ենք թիմի հետ այդ թեմայով: Բոլորն էլ հասկանում են, որ նման ցավալի պարտությունից հետո դժվար է, բայց, համոզված եմ, տղաները կփորձեն:

- Կարելի է ասել՝ դարպասապահի գիծը Հայաստանի հավաքականում ամենախնդրահարույցն է՝ հաշվի առնելով, որ Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո չկարողացաք նրան արժանի փոխարինող գտնել:

- Դժվար է պատասխանել այդ հարցին: Բոլորն էլ գիտեն, որ խնդրահարույց դիրք է: Ամեն դեպքում, ֆուտբոլը տեղում չի կանգնում, և ես հուսով եմ, որ հիմա հավաքականում խաղացող դարպասապահներին պարզապես փորձն է պակասում: Նրանք կաճեն խաղից խաղ: Ուրիշ տարբերակներ պարզապես չունենք:

- Լեհաստանի հավաքականի հետ խաղում 6 գնդակ բաց թողած Գրիգոր Մելիքսեթյանը վաղը դաշտ դուրս կգա՞:

- Նման ծանր խաղից հետո չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրան ընդգրկել կազմում:

- Ժոզե Մոուրինյուն Ձեզ չի խնդրե՞լ խնայել Հենրիխ Մխիթարյանին ու չընդգրկել նրան կազմում Ղազախստանի հավաքականի հետ խաղին՝ հաշվի առնելով, որ արհեստական խոտածածկի վրա խաղալն ու նման երկար չվերթները ռիսկ են ֆուտբոլիստի համար:

- Անկեղծ՝ ոչ: Հենրիխն էլ չի խնդրել: Նա պատրաստ է խաղին:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511