Որոնել
Արխիվ
Загрузка...
05.10.2017  22:29

Արթուր Պետրոսյան. «Սա խայտառակություն էր. մեզ թարմ արյուն է պետք, այլապես ազգերի լիգայում էլ ոչինչ չենք կարող անել»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանեց Լեհաստանի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը (1-6):

- Սա իրոք, խայտառակություն էր: Ավելի լավ էր պարտվեինք տակտիկական սխալների պատճառով, քան հասարակ սխալների երեսից ամեն ինչ անեինք, որ Լեհաստանի հավաքականը այսպիսի հաղթանակ տաներ: 1-6 պարտվելուց հետո ինչի մասին է խոսք, ինչպես կարող է օգուտ տալ նման պարտությունը:

- Ո՞րն է ելքը:

- Այս պահին շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Եթե սկսեմ պատմել, թե որն է ելքը... Ելքը՝ ուժեղ առաջնություն ունենանք, ֆուտբոլստները ավելի բարձրակարգ առաջնություններում խաղան: Հույսը վերջինն է մահանում:

- Ի՞նչ կասեք Գրիգոր Մելիքսեթյանի սխալների մասին:

- Մինչև հիմա անհատական գործողությունները չեմ մեկնաբանել, այսօր էլ զերծ կմնամ: Հոգեբանական առումով դժվար էր, հենց սկզբից գոլ բաց թողեցինք: Հետո մի քիչ կարգավորվեց խաղը, ու էլի սխալ, 0-2: 0-3 հաշվի ժամանակ գոլ խփեցնք, դրանից հետո շարժում կար, ակտիվություն կար, բայց 4-րդ գոլը վերջնականապես կոտրեց մեր ողնաշարը: Ֆուտբոլը ավելի շատ հոգեբանություն է: Երբ թիմը սկսում է հոգեբանորեն մի փոքր բարձրանալ, այդ ժամանակ գոլը կոտրում է: Միակ ելքը՝ փորձենք այդ տարրական սխալները չգործել: Ֆուտբոլիստներն էլ պետք է իրենք իրենց վրա աշխատել: Իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը: Ացելի լավ է գետինը մտնեի, քան այսպիսի խաղից հետո պատասխանեի հարցերին: Բայց դա իմ պարտականությունն է:

- Նման դասավորությամբ պաշտպանությունը առաջին անգամ էր խաղում, ֆուտբոլւստներից երեքն էլ իրենց դիրքում չէին: Արդյո՞ք կար ավելի լավ տարբերակ:

- Ունեինք խնդիրներ, այդ պատճառով ստիպված էինք վերադասավորումներ անել, մեկին մի դիրքից տանել մյուսը: Կարծում եմ՝ սա ամենաօպտիմալ տարբերակն էր: Երբ ասում եմ, որ կազմի ընտրության հարցում չեմ սխալվել, դա նկատի ունեմ: Չեմ ուզում պատասխանատվությունը ինձ վրայից վայր դնել: Բայց այս պարագայում ուրիշ կազմի ընտրություն չկար: Երեկվա դրությամբ մենք լրիվ ուրիշ կազմ էինք դիտարկում: Բայց Մարկոսն ու Դաղբաշյանը հիվանդացան, այսօր չէին կարող խաղալ: Ստիպված էինք վերադասավորումներ կատարել:

- Սա Ձեր կարեիրայի ամենացավալի՞ պարտությունն էր:

- Որպես մարզիչ ամենացավալի պարտությունն էր, որպես ֆուտբոլիստ՝ ավելի ցավալի պարտություններ եղել են: Ուրիշ միջոց չունենք, պետք է գոնե պատրաստվենք, լավ խաղով այս փուլը վերջացնել: Պարտավոր ենք վերականգնվել, որպեսզի չխայտառակվենք Ղազախստանում: Իհարկե, շատ ընկճված եմ, բայց վաղը նոր օր է: Փորձենք ամեն ինչ անել ժամանակին վերականգնվելու համար: Գնանք միավորներ վաստակելու համար:

- Այս կազմով մյուս շրջափուլում անելիք ունե՞նք:

- Ոչ, մեզ թարմ արյուն է պետք: Բայց նայում եմ մինչև 21 տարեկանների հավաքականին... Առաջին խմբում խաղացող ֆուտբոլիստներն էլ: Միակ ելքը՝ դրսի ֆուտբոլիստներին ներգրավելն է՝ Բայրամյան, օրինակ, երբ այդ օրենք մտնի ուժի մեջ: Մեզ թարմ արյուն է պետք, այլապես նույնիսկ ազգերի լիգայում չենք կարող պայքարել: Ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց մոտ առաջընթաց չկա: Չգիտեմ ինչու: Հրավիրվում են ազգային, կամ երիտասարդական հավաքական ու դրանով բավարարվում: Իհարկե, համաձայն եմ, պետք է գտնել միջոց, որպեսզի ֆուտբոլիստները սկսեն իրենք իրենց վրա աշխատել:

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511