Որոնել
Արխիվ
22.09.2017  14:40

Բենզեմա. «Ես ֆուտբոլն այլ կերպ եմ ընկալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է այն մասին, թե ինչ ֆունկցիաներ է կատարում հարձակվողը:

-Այդ ամենը կախված է նրանից, թե դու ինչպես ես ընկալում ֆուտբոլը: Ինձ համար հարձակվողը միայն նա չէ, ով գոլեր է խփում: Դու պետք է մասնակցես թիմային գործողություններին և թիմակիցներիդ համար տարածություններ բացես:

Ես հասկանում եմ, որ ինձ քննադատում են քիչ գոլեր խփելու համար, բայց ես ֆուտբոլն այլ կերպ եմ տեսնում: Միշտ մտածում եմ թիմի մասին, որն ավելի կարևոր է, քան առանձին ֆուտբոլիստը:

Ես շատ եմ աշխատում, որպեսզի ավելի հաճախ գոլեր հեղինակեմ, բայց հարձակվողը պետք է նաև լավ տեղաշարժվի խաղադաշտում և գոլային փոխանցումներ կատարի,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն:


ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Գանձասար Կ
9 12
4 Բանանց
9 12
5 Փյունիկ
9 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511