Որոնել
Արխիվ
21.09.2017  21:15

Շախմատ. աշխարհի գավաթ. Արոնյանը արմագեդոնում հաղթեց Վաշյե-Լագրավին ու դուրս եկավ եզրափակիչ

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի առաջին երկու պարտիաներում դասական շախմատի կանոններով ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այսօր կողմերը որոշեցին հաղթողին թայ-բրեքում:

Արագ շախմատով նախ մեկ հաղթանակ տարավ ֆրանսիացի շախմատիստը, այնուհետև Արոնյանը կարողացավ հաղթել ու հավասարեցնել հաշիվը: «10+10» կանոններով ու կայծակնային շախմատի բոլոր 4 պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Արդյունքում հաղթողը որոշվեց «արմագեդոն» պարտիայում, որտեղ սպիտակներով խաղացող Արոնյանը պետք է պարտադիր հաղթանակ տաներ եզրափակիչ դուրս գալու համար: Այդ պարտիայում մեր շախմատիստը գերազանց խաղաց ու 78-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Այսպիսով, Արոնյանը հաղթեց 4-3 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի չինացի Դին Լիժենին: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը նաև հավակնորդների 2018թ.-ի մրցաշարի ուղեգիր նվաճեց:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Բանանց
10 13
4 Գանձասար Կ
9 12
5 Արարատ
10 6
6
Փյունիկ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511