Որոնել
Արխիվ
Загрузка...
19.09.2017  12:30

Ուղիղ 41 տարի առաջ այս օրը «Արարատը» հաղթեց Մինսկի «Դինամոյին»

Ուղիղ 41 տարի առաջ այս օրը, 1976թ. սեպտեմբերի 19-ին Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Մինսկի «Դինամոյին»:

Մեր թիմի կազմում խփած գոլերով աչքի են ընկել Խորեն Հովհաննիսյանը և Նիկոլայ Ղազարյանը: Նշենք, որ 1976թ. ԽՍՀՄ 2 առաջնություն է անցկացվել` գարնանային և աշնանային:

Գարնանային մրցափուլում «Արարատը» զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Արկադի Անդրեասյանը 8 գոլը դարձել է թիմի լավագույն ռմբարկու: Աշնանային մրցափուլում «Արարատը» զբաղեցրեց 14-րդ տեղը և դժվարությամբ պահպանեց տեղը բարձրագույն խմբում:

«Դինամո» (Մինսկ) - «Արարատ» (Երևան) 1:2 (1:1)

Գոլերը` 0:1 Խ. Հովհաննիսյան (34), 1:1 Պուդիշև (40), 1:2 Ն. Ղազարյան (50)

1976թ. սեպտեմբերի 19. Մինսկ. «Դինամո» մարզադաշտ. 27000 հանդիսական

«Դինամո». Վերգեենկո, Բորովսկի, Բելով, Գրեբնև, Վորոնին, Պրոկոպենկո (Տիմոֆեև, 75), Բայդաչնի, Կուրնև, Բոգովիկ, Պուդիշև, Կուրնենին (Վասիլևսկի, 52):

«Արարատ». Աբրահամյան, Փարսադանյան, Սարգսյան, Միրզոյան, Մեսրոպյան, Մովսիսյան, Պետրոսյան, Խ. Հովհաննիսյան, Մինասյան, Ն. Պետրոսյան, Ն. Ղազարյան (Հալաջյան, 84):

Մրցավարներ` Ռուդնև, Զախարով, Շևչենկո (բոլորը Մոսկվա):

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511