Որոնել
Արխիվ
19.09.2017  10:15

Էդինսոն Կավանին մեկնաբանել է Նեյմարի հետ կապված միջադեպը

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է իր և ՊՍԺ-ի մյուս հարձակվող՝ Նեյմարի միջև տեղի ունեցած տարաձայնությունը «Լիոնի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ դրվագներից մեկում Դանի Ալվեսը վերցրեց գնդակը և տվեց, որ Կավանիի փոխարեն Նեյմարը հարվածի, իսկ այնուհետև Նեյմարը Կավանիին խնդրեց ինքն իրացնել 11 մետրանոցը, սակայն մերժվեց:

-Դա հորինվածք է: Նման վեճերը նորմալ երևույթներ են ֆուտբոլում: Ես այդ պատմության մասին եղբորիցս իմացա: Պետք է ասեմ, որ իմ և Նեյմարի մեջ ոչ մի խնդիր չկա,- հայտարարել է Կավանին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000