Որոնել
Արխիվ
13.09.2017  15:40

Մոուրինյո. «Լավ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ՉԼ-ի խմբային փուլն ավարտում է ԲԿՄԱ-ի դեմ տնային խաղով»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրում «Բազելի» նկատմամբ տարած հաղթանակի և այն մասին, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղը վերջինն էլ լինելու «Յունայթեդի» համար` ՉԼ-ի խմբային փուլում:

-Երբ դուք խմբային փուլում սկսում եք ելույթները, ապա միշտ պետք է հաղթել: Կարծում եմ, մենք կայուն խաղ ցուցադրեցինք: Բայց այն բանից հետո, երբ հաշիվը 2-0 դարձավ, մենք սկսեցինք ավելի քիչ մտածել, իսկ «Բազելը», ի ուրախություն մեզ չօգտվեց դրանից:

Իսկ հետո մենք երրորդ գոլը խփեցինք: Ինչ վերաբերում է խմմբային փուլի սպասելիքներին, ապա լավ է, որ վերջին խաղն անցկացնում ենք տանը` ԲԿՄԱ-ի դեմ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» մամուլի ծառայությունը:


ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 13 27
2 Գանձասար Կ
13 20
3 Շիրակ
13 19
4 Բանանց
13 18
5 Փյունիկ
13 11
6
Արարատ
13 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511