Որոնել
Արխիվ
13.09.2017  12:36

Տիգրան Բարսեղյան. «Հույս ունենք, որ մեր հաղթական սերիան կշարունակվի «Զենիթի» դեմ խաղում»

Հայաստանի հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը կիսվել է ԵԼ-ի խմբային փուլի առաջին տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով:

-Նախորդ եվրագավաթային խաղերում մենք ցույց տվեցինք, որ մենք լավ թիմ ունենք և կարող ենք խաղալ ցանկացած մրցակցի դեմ: Հատկապես սեփական հարկի տակ, որտեղ 3 հաղթանակ ենք տարել 3 խաղում:

Հուսով ենք, որ այս սերիան կշարունակվի նաև «Զենիթի» դեմ խաղում: Մենք պետք է շատ ուժեղ թիմի դեմ խաղանք, բայց այդպես էր նաև Ֆեներբախչեի դեպքում և մենք հաղթեցինք 2 խաղերում էլ,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում «Վարդարի» պաշտոնական կայքը:


 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511