Որոնել
Արխիվ
12.09.2017  19:45

Ռետրո. Ուղիղ 30 տարի առաջ «Արարատը» Աշոտ Խաչատրյանի դուբլի շնորհիվ հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»

Ուղիղ 30 տարի առաջ` 1987թ.-ի սեպտեմբերի 12-ին, Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց Թբիլիսիի «Դինամոյին»: 

Ընդ որում, առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում էր 0-1 հաշվով, բայց Աշոտ Խաչատրյանի դուբլի շնորհիվ (երկու գոլերն էլ` տասնմեկ մետրանոցից) կարողացավ կամային հաղթանակ տանել:

Ավելացնենք, որ ԽՍՀՄ-ի 1987թ.-ի առաջնությունն «Արարատն» ավարտեց 8-րդ տեղում, իսկ Աշոտ Խաչատրյանը խփած 6 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկու:

«Արարատ» (Երևան) - «Դինամո» (Թբիլիսի) 2:1 (0:1)

Գոլերը` 0:1 Չիվաձե (12), 1:1 Ա. Խաչատրյան (68, 11մ), 2:1 Ա. Խաչատրյան (78, 11մ)

1987թ, սեպտեմբերի 11. Երևան. «Հրազդան» մարզադաշտ. 22 աստիճան. Արևային. 47800 հանդիսական

«Արարատ». Պոդշիվալով, Կիրակոսյան, Սարգսյան, Ա. Խաչատրյան (ա), Պողոսյան, Չիլինգարյան, Մարգարյան, Այվազյան (Խաշմանյան, 60), Քոչարյան (Հակոբյան, 80), Վերանյան, Օսիպյան

«Դինամո». Գաբելիա, Ցվեյբա, Չիվաձե (ա), Չեդիա, Արզիանի, Ռևիշվիլի, Սվանաձե, Սուլակվելիձե, Կակիլաշվիլի (Գուբազ, 46), Գուրուլի, Շենգելիա

Հեռացումներ` Սարգսյան (70), Ցվեյբա (70)

Մրցավարներ` Ս. Խուսաինով, Ս. Անոխին, Վ. Դեմիխով (բոլորն էլ` Մոսկվա)

Խաղի ծրագիրը

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511