Որոնել
Արխիվ
11.09.2017  20:25

«Ուրալը» ոչ-ոքի խաղաց «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ. Հարոյանն ու Մանուչարյանը մասնակցեցին խաղին

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «ԲՄԱ-Խաբարովսկին»՝ 1-1:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին և 40-րդ րոպեին զգուշացվեց: Վնասվածքից ապաքինված Էդգար Մանուչարյանը փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին:

Հյուրերի կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:

«Ուրալը» վաստակած 10 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, Խաբարովսկի թիմը 7 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511