Որոնել
Արխիվ
11.09.2017  23:22

Գևորգ Ղազարյան. «Կարելի է ասել, որ վերականգնման վերջին փուլում եմ»

Հայաստանի հավաքականի ու Պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է վերականգնվում վնասվածքից ու խոսել է հավաքականի վերջին ելույթների մասին:

- Փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորել էինք: Գտնվում եմ ակումբի մարզաբազայում և արդեն բավականին ծանր մարզումներ եմ անցկացնում՝ վազքեր, ֆիզիկական մարզումներ և գնդակով վարժություններ: Կարելի է ասել, որ վերականգնման վերջին փուլում եմ: Մոտ ժամանակներս կրկին կմեկնեմ Գերմանիա՝ բուժզննում անցնելու այն բժշկի մոտ, ով վիրահատել է ինձ, և եթե ամեն ինչ կարգին լինի, արդեն այս ամիս կմիանամ թիմիս՝ ներգրավվելով մարզումային գործընթացի մեջ:

Դիտել եմ հավաքականի հանդիպումները, և, անկախ ամեն ինչից, ուզում եմ քաջալերանքի խոսքեր ասել տղաների հասցեին: Շատ եմ կարոտում հավաքականը: Երբ թիմը խաղում է, և գտնվում ես հեռվում ու ոչնչով չես կարողանում օգնել, շատ ավելի դժվար է: Հիմա հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ, բայց մենք պետք է միասին լինենք և հաղթահարենք այս պահը,- նշել է Ղազարյանը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 12 26
2 Գանձասար Կ
12 19
3 Շիրակ
12 18
4 Բանանց
12 17
5 Փյունիկ
12 8
6
Արարատ
12 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511