Որոնել
Արխիվ
08.09.2017  19:38

Շախմատ. Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս եկավ հաջորդ փուլ

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

1/32 եզրափակչի չինուհի Հու Յիֆանի հետ դասական շախմատի կանոններով երկու պարտիաներն էլ ավարտվել էին ոչ-ոքի, և այսօր կողմերը որոշեցին հաղթողին թայ-բրեքով:

Արագ շախմատի կանոններով երկու պարտիաները ևս խաղաղ ելք ունեցան: Իսկ ահա «10+10» ֆորմատով երկու պարտիաներում էլ հաջողությունն ուղեկցեց մեր շախմատիստին: Արոնյանը հաղթեց 4-2 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի Մաքսիմ Մատլակով - Դմիտրի Անդրեյկին դիմակայության հաղթողը: Նշենք որ այդ դիմակայությունում հաշիվը հավասար է՝ 3-3, և հաղթողին պարզելու համար կողմերը դեռ պետք է հանդիպեն կայծակնային շախմատի կանոններով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511