Որոնել
Արխիվ
08.09.2017  10:12

Ուղիղ 18 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականը 2 գոլ խփեց աշխարհի չեմպիոններին, սակայն արդյունքում պարտվեց (VIDEO)

Ուղիղ 18 տարի առաջ այս օրը, 1999թ. սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2000-ի որակավորման փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունել էր Ֆրանսիայի հավաքականին, որն այդ ժամանակ աշխարհի չեմպիոնի կարգավիճակում էր (1998թ. ԱԱ) և դեռ պետք է հաղթեր Եվրո-2000-ը:

Խաղն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով` 2:3 հաշվով: Ընդ որում, հաշվի մեջ առաջինը առաջ անցան մեր ֆուտբոլիստները, 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կարապետ Միքայելյանը:

Սակայն հետո հյուրերը 3 անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը: Ֆրանսիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Յուրի Ջորկաեֆֆը, Զինեդին Զիդանը և Լիլլիան Լալանը: Միայն հիմնական ժամանակի վերջին րոպեին Արմեն Շահգելդյանն անվրեպ իրացնել 11 մետրանոցը, կարողացավ հաշվի տարբերությունը հասցնել մինիմալի:

Հայաստան. Բերեզովսկի, Արթ. Մկրտչյան, Վ. Խաչատրյան, Ս. Հովսեփյան, Ռ. Խաչատրյան (Ա. Քոչարյան, 74), Տ. Եսայան, Տ. Պետրոսյանց, Հ. Հարությունյան (Ռ. Գրիգորյան, 64), Ա. Սարգսյան, Արմեն Շահգելդյան, Կ. Միքայելյան (Մարսելո Դեվանի, 67):

Ֆրանսիա. Բարտեզ, Թյուրամ, Լիզարազու, Կարամբե, Բլան, Ջորկաեֆֆ, Դեշամ, Դեսայի, Լալան, Զիդան (Դեու, 72), Վիլտորդ (Ռոբեր, 63):

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511