Որոնել
Արխիվ
07.09.2017  15:29

Իլյա Ժիգուլև. «Հիասթափեցրեց այն, որ հայ երկրպագուները գրեթե ավելի շատ էին, քան մեր երկրպագուները»

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իլյա Ժիգուլևը խոսել է Եվրո-2019-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի դեմ կայացած խաղի մասին (0:0):

-Մոսկվայում մի փոքր հիասթափեցրեց այն, որ հայ երկրպագուները տրիբունաներում ավելի շատ էին, քան մեր երկրպագուները: Հայաստանի նկատմամբ հաղթանակ տանելու համար չբավականացրեց բախտը: Ինչպես ասում են` գնդակը չգնաց:

Մենք մեծ առավելություն ունեինք և պահեր էինք ստեղծում: Ես նույնպես գոլ խփելու լավ հնարավորություն ունեի, բայց գնդակը չհայտնվեց դարպասում: 2 անգամ գնդակը դիպավ ուղղահայց, երկու անգամ էլ հորիզոնական դարպասաձողին: Պարզապես դա մեր օրը չէր,- Ժիգուլևի խոսքերն է մեջբերում "Чемпионат.com"-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511