Որոնել
Արխիվ
06.09.2017  19:45

Աթլետիկա. Իգոր Տեր-Հովհաննիսյան. «Հենց աղջիկս ցատկի 6 մ 50 սմ, կսկսի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո»

Լեգենդար հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ժամանակին եկել Հայաստան:

- 1945 թվականին, երբ ես 7 տարեկան էի, մենք Երևան եկանք: Հայրս այստեղ էր աշխատում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թեթև աթլետիկայի ամբիոնի վարիչն էր, ինչպես նաև հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչը: Ավելի ուշ Մոսկվա տեղափոխվեցինք, որտեղ հայրս շարունակեց գիտությամբ զբաղվել, իսկ ես սկսեցի մարզվել:

Հաջորդ տարի կլրանա 80-ամյակս: Ինձ շատ լավ եմ զգում: Աղջիկս՝ Մարիան, ևս հեռացատկով է զբաղվում, չնայած վերջերս ոլորել է ոտքը և առայժմ չի մարզվում: Հենց որ ցատկի 6 մ 50 սմ, կսկսի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո,- նշել է Տեր-Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի ռեկորդներից մեկը (8 մ 31 սմ) Իգոր Արամովիչը սահմանել է 1962 թվականին Երևանում: Իսկ վեց տարի անց Տեր-Հովհաննիսյանը Լենինականում ցատկել է 8 մ 28 սմ (չորրորդ արդյունքը կարիերայի ընթացքում):

Լեգենդար մարզիկը լավագույն արդյունքը ցույց է տվել 1967 թվականին Մեքսիկայում (8 մ 35 սմ): Ի դեպ, 1967 թվականից Եվրոպայի ձմեռային ռեկորդը պատկանում էր հենց Տեր-Հովհաննիսյանին, որը 1986-ին Մոսկվայում գերազանցեց Ռոբերտ Էմմիյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000