Որոնել
Արխիվ
23.08.2017  11:30

Մարմնամարզություն. Արթուր Թովմասյանը՝ համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն

Թայփեյում ընթանում են համաշխարհային ուսանողական խաղերը:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը ներկայացել է Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան կազմով: Որակավորման փուլում Արթուր Դավթյանը եզրափակիչ անցավ բազմամարտում, օղակների վրա վարժությունում և հենացատկում: Արթուր Թովմասյանը մասնակցեց միայն օղակների վրա վարժությունում և զբաղեցրեց 9-րդ տեղը: Այդ արդյունքը թույլ չէր տալիս Թովմասյանին մասնակցել եզրափակիչին: Սակայն Արթուր Դավթյանը, ով օղակների վրա զբաղեցրել էր 5-րդ տեղը ու ավելի պարզ վարժություն է կատարում, հրաժարվեց մասնակցել եզրափակչին՝ հնարավորություն տալով իր թիմակցին՝ Արթուր Թովմասյանին պայքարել մեդալների համար:

Եզրափակչում Թովմասյանը գերազանց ելույթ ունեցավ: Նա 6.200 բարդությամբ վարժության համար ստացավ 8.825 միավոր և ընդհանուր 15.025 միավորով հռչակվեց համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն՝ առաջ անցնելով թուրք Դրագան Սոլակից և ուկրաինացի Օլեգ Վերնյաևից (օլիմպիական խաղերի փոխչեմպիոն): Թովմասյանը երկրորդ անգամ անընդմեջ է ճանաչվում ուսանողական խաղերի չեմպիոն:

Նշենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ նժույգի վրա վարժությունում՝ 4-րդ տեղը՝ միավորների չնչին տարբերությամբ հետ մնալով երրորդ տեղից: Դավթյանը այսօր դեռ պետք է մասնակցի հենացատկի եզրափակչին:

Նախօրեին Հայաստանի պատվիրակության առաջին մեդալն էր նվաճել թաեքվանդոիստ Սերգեյ Վարդազարյանը, ով հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որպեղ պարտվել էր ադրբեջանցի մարզիկին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000