Որոնել
Արխիվ
13.08.2017  12:16

Ուղիղ 42 տարի առաջ այս օրը. Անդրեասյանի ու Սարգսյանի գոլերի շնորհիվ «Արարատը» հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»

Ուղիղ 42 տարի առաջ այս օրը 1975 թվականի օգոստոսի 13-ին Երևանի «Արարատը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»: «Արարատի» կազմում գոլի հեղինակ են դարձել Արմեն Սարգսյանն ու Արկադի Անդրեասյանը:

1975 թվականին ԽՍՀՄ առաջնությունում «Արարատը» զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Անդրեասյանն ու Մարգարովը խփած 10-ական գոլով դարձել են թիմի լավագույն ռմբարկուները:

«Արարատ» (Երևան) - «Սպարտակ» (Մոսկվա) - 2:1 (1:1)
Գոլերը՝ Սարգսյան (11՛), Անդրեև (26), Անդրեասյան (90՛):

13 օգոստոսի 1975 թ. Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 25 000 հանդիսական 

«Արարատ»՝ Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Միրզոյան (Ս.Պետրոսյան, 40՛), Մեսրոպյան, Անդրեասյան, Գևրոգյան, Բոնդարենկո, Մարգարով, Իշտոյան, Ն.Պետրոսյան:

«Սպարտակ»՝ Պրոխորով, Վիկ.Բուկիևսկի, Օսյանին, Սամոխին, Վլ.Բուկիևսկի, Բուլգակով, Մինաև, Լովչև, Գլադիլին, Պապաև, Անդրեև: 

Զգուշացում՝ Մարտիրոսյան

Մրցավարները՝ Ն.Կրիլով (Կույբիշև), Կ.Անձյուլիս (Վիլնյուս), Յ. Կալգանով (Սվերդլովսկ):

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 3 9
2 Փյունիկ
3 5
3 Ալաշկերտ
3 4
4 Արարատ
3 4
5 Բանանց
3 2
6
Գանձասար Կ
3
0
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511