Որոնել
Արխիվ
Загрузка...
12.08.2017  21:42

Ժերար Պիկե. «Նեյմարը հաստատ 222 մլն եվրոյից քիչ արժեր»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է իր արդեն նախկին թիմակից Նեյմարի` ՊՍԺ տեղափոխության մասին: Հիշեցնենք, որ տրանսֆերից որոշ ժամանակ առաջ Պիկեն թվիթերում լուսանկար էր հրապարակել Նեյմարի հետ, որը վերնագրել էր այսպես` «Նա մնում է»:

«Չեմ կարծում, որ ինձ խաբել են: Հիմա, երբ ամեն ինչ կատարվեց, ես կարող եմ ամեն ինչ պատմել: Մեսսիի հարսանիքի ժամանակ Նեյմարի մոտ արդեն «Բարսելոնան» լքելու գաղափար կար: Երբ ես հրապարակեցի այդ լուսանկարը, գիտեի, որ նա հաստատ գնում է: Դա իմ վերջին փորձն էր: Նա բարկացավ ինձ վրա, բայց կարծում եմ, ամեն ինչ կհարթվի:

Նա իր պատճառներն է ունեցել և մենք չենք քննարկի դա, քանի որ նա խիզախ որոշում է կայացրել: Նեյմարը հրաշալի հանդես եկավ Բարսելոնայում, բայց նա հաստատ 222 մլն եվրոյից քիչ արժեր: Մենք պետք է ուժեղ լինենք և Նեյմարին փոխարինող գտնենք»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511