Որոնել
Արխիվ
Загрузка...
12.08.2017  13:16

Ռետրո. Ուղիղ 31 տարի առաջ Վարուժան Սուքիասյանի ու Անդրանիկ Հովսեփյանի դուբլերն օգնել են «Կոտայքին» ջախջախել «ԲՄԱ-Կարպատներին»

Ուղիղ 31 տարի առաջ 1986 թվականի օգոստոսի 12-ին Աբովյանի «Կոտայքը» ԽՍՀՄ Առաջին լիգայի հերթական տուրի շրջանակներում սեփական հարկի տակ ջախջախել է Լվովւ «ԲՄԱ-Կարպատներին»:

Հայկական թիմի կազմում մեկական դուբլ են ձևակերպել Վարուժան Սուքիասյանն ու Անդրանիկ Հովսեփյանը, մեկ գոլ խփել է Աշոտ Սահակյանը:

Հավելենք, որ 1986 թվականին «Կոտայքը» առաջնությունն ավարտել է 19-րդ տեղում (առաջնությանը մասնակցել են 24 թիմ) և հրաշքով խուսափել է Առաջին լիգայից դուրս մնալուց 20-րդ տեղը զբաղեցրած «Կուբանին» գերազանցելով խփած ու բաց թողած գոլերի ցուցանիշով:   

«Կոտայք» (Աբովյան) - «ԲՄԱ-Կարպատներ» (Լվով) 5:0 (2:0).

Գոլերը՝ Սահակյան (16՛), Սուքիասյան (35՛), Սուքիասյան (65՛), Հովսեփյան (76՛), Հովսեփյան (88՛)

12 օգոտոսի 1986 թ. Աբովյան, «Կոտայք» մարզադաշտ, 6100 հանդիսական 

«Կոտայք»՝   Անտոնյան, Սարգսյան, Դերձյան, Փարսադանյան, Սահակյան, Ս.Պողոսյան, Հովսեփյան, Նիկոլյան (Սաֆարյան, 68՛), Հակոբյան, Օսիպյան, (Գ.Հովհաննիսյան, 60՛), Սուքիասյան (Վարդազարյան, 69՛):

«ԲՄԱ-Կարպատներ»՝ Շիպովսկի, Գամալիյ (Կուլեշևիչ, 46՛), Գի, Տիշենկո, Պասեչնիկ, Կոգուտ, Բոնդարչուկ, Վոյտյուկ, Կուխլևսկի, Լենդել, Մալիշենկո (Սիվերին, 82՛):

Մրցավարները՝  Ն.Յուրով (Տոմսկ), Ի.Տիմոշենկո (Ռոստով), Ա.Դրոբիշով (Ռոստով):

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511