Որոնել
Արխիվ
12.08.2017  12:54

Թայսոնը ներողություն է խնդրել Արթուր Դանիելյանի հետ ընդհարման համար

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Թայսոնը ներողություն է խնդրել «Ստալի» դեմ խաղում տեղի ունեցած Արթուր Դանիելյանի հետ ընդհարման համար:

- Ուզում եմ ներողություն խնդրել: Գլուխս տաք էր, էմոցիաներ էին: Փորձում էինք հաղթանակ կորզել: Ես կոպիտ գործող ֆուտբոլիստ չեմ: Հակառակը՝ փորձում եմ օրինակ լինել մյուսների համար, այդ պատճառով ներողություն եմ խնդրում,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Футбол» հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ «հանքափորները» այդ խաղում հաղթեցին 2-1 հաշվով՝ կորզելով հաղթանակը մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին, իսկ Դանիելյանը այդ միջադեպի պատճառով հեռացվեց խաղադաշտից:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 3 9
2 Փյունիկ
3 5
3 Ալաշկերտ
3 4
4 Արարատ
3 4
5 Բանանց
3 2
6
Գանձասար Կ
3
0
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511