Որոնել
Արխիվ
12.08.2017  11:41

Ռետրո. Ուղիղ 43 տարի առաջ Արկադի Անդրեասյանը դարձավ դուբլի հեղինակ ու երկու անգամ վրիպեց 11 մետրանոց նշակետից ԲՄԱ-ի հետ խաղում

Ուղիղ 44 տարի առաջ 1973 թվականի օգոստոսի 12-ին Երևանի «Արարատը» սեփական դաշտում 2:2 խաղաց Ռոստովի ԲՄԱ-ի հետ և պարտվեց հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում 4:5 հաշվով:

1973 թվականի առաջնությունում, եթե հանդիպումն ավարտվում էր ոչ-ոքի թիմերն ուժեղին պարզում էին հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում: «Արարատի» կազմում երկու գոլը խփել է Արկադի Անդրեասյանը, որն ի, դեպ, երկու անգամ վրիպել է 11 մետրանոցից: Առաջինը խաղի հիմնական ժամանակում, երկրորդը՝ հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում:

«Արարատ» (Երևան) - ԲՄԱ (Ռոստով). 2:2 (1:1), 4:5 11մ
Գոլերը՝ 1:0 Անդրեասյան (Ղազարյան, 1), 1:1 Եսկով (34՛), 1:2 Անտոնով (57՛), 2:2 Անդրեասյան (Ն.Պետրոսյան, 79՛): 

38-րդ րոպեին Արկադի Անդրեասյանը վրիպել է 11 մետրանոցից:

Հետխաղյա 11 մետրանոցներն անվրեպ են իրացրել՝ Իշտոյան, Զանազանյան, Մարգարով, Մարտիրոսյան, Յ.չուրկին, Եսկով, Անտոնով, Ալեքսանդրով, Խրաբրոստին

Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ վրիպել են՝ Անդրեասյան, Հարությունյան, Մախիբորոդա  

12 օգոստոսի 1973 թ. Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 38 հազար հանդիսական 

«Արարատ»՝ Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Հարությունյան, Մեսրոպյան (Գևորգյան, 76՛), Անդրեասյան, Բոնդարենկո (Պետրոսյան, 59՛), Իշտոյան, Մարգարով, Զանազանյան (ա), Ղազարյան:

ԲՄԱ՝ Բոյչենկո, Մոգիլնիյ (Մախիբորոդա, 88՛), Շերգելաշվիլի, Յ.Չուրկին, Ալեքսանդրով, Բոնդարենկո, Անտոնով, Եսկով (ա), Ֆիլատով, Վ.Չուրկին (Պլեշակով, 78՛), Խրաբրոստին:

Զգուշացում՝ Բոնդարենկո

Մրցավարները՝ Ա.Մարտինով, Ա.Կաչկաչիշվիլի, Պ.Վարյուշին (Մոսկվա):

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 8 17
2 Շիրակ
9 17
3 Բանանց
8 12
4 Գանձասար Կ
8 9
5 Փյունիկ
8 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511