Որոնել
Արխիվ
12.08.2017  00:58

Պրեմիեր լիգա. «Արսենալը» պարտության մատնեց «Լեսթերին» (VIDEO)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթերին»:

Առաջին 5 րոպեների ընթացքում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: 2-րդ րոպեին Ալեքսանդր Լյակազետը բացեց հաշիվը, 3 րոպե անց Շինջի Օկաձակին խփեց պատասխան գնդակը: 29-րդ րոպեին Ջեյմի Վարդին առաջ մղեց հյուրերին, ընդմիջման գնալուց վայրկյաններ առաջ Դենի Ուելբեքը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 

Երկրորդ կեսի սկզբում՝ 56-րդ րոպեին Վարդին դուբլ ձևակերպեց, սակայն «Արսենալի» ֆուտբոլիստները խաղավերջում ոչ միայն կարողացան հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել: 83-րդ րոպեին աչքի ընկավ Աարոն Ռեմսին, 2 րոպե անց հաղթական գոլը խփեց Օլիվիե Ժիրուն:

Պրեմիեր լիգա. 1-ին տուր.

«Արսենալ» - «Լեսթեր» 4-3

գոլերը՝ Լյակազետ 2, Ուելբեք 45+2, Ռեմսի 83, Ժիրու 85 - Օկաձակի 5, Վարդի 29, 56

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Գանձասար Կ
9 12
4 Բանանց
9 12
5 Փյունիկ
9 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511