Որոնել
Արխիվ
Загрузка...
11.08.2017  19:50

Բռնցքամարտ. Արամ Ավագյան. «Սիրողական բռնցքամարտը թողնելու որոշումը կայացրել եմ Օլիմպիական խաղերից հետո»

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, ով օրերս պրոֆեսիոնալ ռինգում իր 4-րդ հաղթանակն է տարել, խոսել է այդ մենամարտի ու սիրողական բռցնքամարտը թողնելու մասին:

- Հակառակորդս բավականին փորձառու մարզիկ էր: Պրոֆեիսոնալ բռնցքամարտում 50-ից ավելի մենամարտեր էր անցկացրել: Տիրապետում էր մի շարք անթույլատրելի հնարքների, ինչը փորձի հաշվին կարողանում էր կիրառել ռինգի մրցավարի աչքից հեռու: Նախապես ուսումնասիրել էի նրան և գտել էի թույլ կողմերը, ինչի արդյունքում 4-րդ ռաունդում դադարեցվեց մենամարտը: Առաջիկա պլանների մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քննարկման փուլում է: «Punch boxing promotion»-ի հիմնադիր Արամ Դավթյանի ու ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի հետ դեռ քննարկում ենք առաջիկա մենամարտի հետ կապված հարցերը:

Ինչպես յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ, այդպես էլ ես սիրողական բռնցքամարտը թողնելու որոշումը կայացրել եմ Օլիմպիական խաղերից հետո: Դա ամենահարմար պահն է: Որպես այդպիսին պրոֆեսիոնալ բռնցքամարտում դժվարություն չկա, ավելի շատ հոգեբանական խնդիր էր: Պետք է հոգեպես պատրաստ լինես: Այստեղ ավելի շատ պետք է համբերատար և սառնասիրտ լինել, քանի որ ռաունդերի քանակը շատ է և պետք է ճիշտ կառուցես մենամարտը,- Ավագյանի խոսքերն է մեջբերում ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511