Որոնել
Արխիվ
11.08.2017  17:50

Բարձրագույն խումբ. 3 հետևություն առաջին տուրից և խորհդանշական հավաքականը

Այսօր՝ «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղով մեկնարկում է Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի երկրորդ տուրը: ArmFootball.com-ն ամփոփում է առաջնության առաջին տուրը:

Երեք հետևություն

1. «Արարատին» հաղթելը հեշտ չի լինելու

Միջմրցաշրջանում Երևանի «Արարատը» ակտիվ էր տրանսֆերային շուկայում, թիմը համալվրեց թե տեղացի բավականին ուժեղ ֆուտբոլիստներով (Արսեն և Ալեքսանդր Պետրոսյաններ, Անդրանիկ Քոչարյան), թե բրազիլացի լեգիոներներով: Հայտնի է, կադի Անդրեասյանը լեգիոներներ ընտրելիս ընտրություն է կատարում հենց բրազիլացիներից՝ համարելով նրանց բարձր ինտելեկտով ֆուտբոլիստներ: Հենց նրա շնորհիվ ժամանակին Հայաստանում հայտնվեցին Մարկոսը, Ռենատոն, Ջուլիանոն, Ալեքսը… Այդ առումով հետաքրքիր է գործի մեջ տեսնել նոր բրազիլացիներին, իսկ առաջյժմ՝ առաջին հաղթանակը տեղի կադրերով երկրի փոխչեմպիոն նկատմամբ: «Արարատը» այս տարի չպետք է միավորներ բաժանողի դերում լինի:

2. Արսեն Բեգլարյանի մոտ «սև գիծ» է

Բեգլարյանի կոպիտ սխալը մեկնարկային տուրում դարձավ «Ալաշկերտի» պարտության պատճառը: Հաշվի առնելով, որ վերջերս դժգոհությունները նրա խաղից քիչ չէին, այս սխալը ավելի շատ յուղ լցրեց կրակիր վրա: Այդ ամենը մտահոգիչ է հատկապես Հայաստանի հավաքականի պատասխանատու խաղերից առաջ: Ամեն դեպքում, ցանկալի է, որ Բեգլարյանի կարիերայի այս «սև գիծը» ավարտվի, քանի որ նման մարզավիճակով հնարավոր է նաև կորցնել տեղը ազգային հավաքականի մեկնարկային կազմում, «Ալաշկերտում» էլ ներկա պահին Բեգլարյանը իրեն հավասար փոխարինող չունի:

3. «Բանանցը» դեռ պետք է ավելացնի մրցանակային տեղերի համար պայքարելու համար

Միջմրցաշրջանում իր կազմը լրջորեն ուժեղացրեց նաև «Բանանցը». նոր լեգիոներներ, տեղացի ֆուտբոլիստներ… «Բանանցի» տաղանադավոր երիտասարդների կողքը պետք է ուժեղ ֆուտբոլիստներ խաղան, որպեսզի ակումբի կատարած աշխատանքը երևա: Առայժմ թիմի նորեկները հարմարվելու կարիք ունեն: Առաջին տուրում թիմը կարողացավ մի քանի րոպեի ընթացքում փրկել խաղը՝ հետ բերելով երկու գոլի տարբերությունը, հետագայում Արամ Ոսկանյանի սաները պետք է ավելացնեն, եթե ցանկանում են բարձր տեղերի համար պայքարել:

Խորհրդանշական հավաքականը

Անատոլի Այվազով («Շիրակ») – Հիմնականում Այվազովի փայլուն խաղի շնորհիվ «Շիրակը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը չեմպիոնի հետ խաղում: Այվազովը ցույց տվեց, որ այս պահին պատրաստ է ազգային հավաքականում էլ տեղ զբաղեցնել մեկնարկային կազմում:

Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ») – Չնայած թիմի պարտությանը՝ Դաղբաշյանը լավագույններից էր «Շիրակի» հետ խաղում: Ակտիվ էր ձախ եզրում, դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Արտյոմ Միքայելյան («Շիրակ») - «Շիրակի» կենտրոնական պաշտպանը դարձավ կարևոր գոլի հեղինակ՝ առաջին կեսի վերջում հավասարեցնելով հաշիվը:

Ռաֆայել Սաֆարյան («Արարատ») - «Արարատի» ավագը հուսալի խաղաց պաշտպանությունում՝ օգնելով իր թիմին մատուցել առաջին տուրի անակնկալը:

Հակոբ Համբարձումյան («Բանանց») – Արամ Ոսկանյանը 0-2 հաշվի ժամանակ դաշտ դուրս բերեց Հակոբ Համբարձումյանին, որպեսզի վերջինս ակտիվացնի աջ եզրը: Երիտասարդ ֆուտբոլիստը լավ կատարեց իր պարտականությունները ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ինչից հետո Նենադ Ինյացը հավասարեցրեց հաշիվը:

Արգիշտի Պետրոսյան («Արարատ») – Կայունություն էր հաղորդում «Արարատի» միջին գծին, սկսում էր թիմի գրոհները: Պետրոսյանը կարող է այս մրցաշրջանում դառնալ «Արարատի» միջին գծի առաջատարը:

Ալիկ Առաքելյան («Փյունիկ») – Դարձավ դուբլի հեղինակ, որը, սակայն, բավական չէր «Փյունիկին» հաղթանակի համար: Բայց բավական էր խորհրդանշականա հավաքականում հայտնվելու համար:

Դավիթ Մինասյան («Արարատ») – Մինասյանը դուրս եկավ փոխարինման, ու ոչ միայն ակտիվացրեց թիմի խաղը, այլև մասնակցեց հանդիպման երկու վճռորոշ դրվագներին: Նախ գոլային փոխանցում կատարեց Անդրանիկ Քոչարյանին, հետո ինքը դարձավ գոլի հեղինակ՝ առաջ մղելով «Արարատին»:

Անդրանիկ Քոչարյան («Արարատ») – Առաջին տուրի հերոսը: Նրա երկու գոլերը Կասպարովի դարպասը «Արարատի» հաղթանակի հիմքը դարձան: «Բանանցում» Քոչարյանի ամբողջ ներուժը բացահայտել չհաջողվեց, տեսնենք, ինչ կլինի «Արարատում»:

Իգոր Ստանոևիչ («Շիրակ») – Գյումրեցիների նորեկը լավագույնն էր իր թիմում՝ առջևի գծում, ակտիվ էր, լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպաններին, իրացնում էր ստանդարտները: Դրանցից մեկից հետո Արտյոմ Միքայելյանը գրավեց մրցակցի դարպասը:

Նենադ Ինյաց («Բանանց») – Սերբ բարձրահասակ հարձակվողը մի քանի լավ պահեր ուներ «Փյունիկի» դարպասը գրավելու համար, դրանցից իրացրեց միայն մեկը, որը փրկեց «Բանանցին» պարտությունից: Կարող էր նաև հաղթանակ պարգևել թիմին, եթե հանդիպման ավարտից վայրկյաններ կարողանար երկրորդ անգամ դիպուկ հարվածել գլխով՝ մի քանի մետրից: Բայց այս անգամ հարվածը թույլ ստացվեց:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Գանձասար Կ
9 12
4 Բանանց
9 12
5 Փյունիկ
9 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511