Որոնել
Արխիվ
10.08.2017  16:45

Եղիշե Մելիքյան. «Ստալը» լինելու է Ուկրաինայի առաջնության առաջատարը»

Կամենսկի «Ստալի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Футбол 1»-ին տված հարցազրույցում պատմել է աշխատանքի իր մոտեցումների մասին։

- Իմ ինտենսիվ, դինամիկ աշխատանքը փոխանցվում է ֆուտբոլիստներին։ Շատ կարևոր է, որ նրանք տեսնեն իմ էմոցիաները, ցանկությունը, նույնիսկ ագրեսիան, ինչու՞ ոչ։ Ինչպես աշխատում է մարզիչը, այնպես էլ աշխատում են ֆուտբոլիստները։ Այդ ամենը անցնում է նրանց։ Իսկ ես սիրում եմ ինտենսիվ ու դինամիկ աշխատանք։ Ես համարյա 40 տարեկան եմ։ Եթե այս տարիքում այսպես շարժվում եմ, ուրեմն 18-19 տարեկաններն ինձնից ինտենսիվ պետք է լինեն։ 

Չեմ վհատվում, քանի որ համոզված եմ՝ ճիշտ ճանապարհին ենք։ Ապագայում դառնալու ենք առաջնության առաջատարը։ Հնարավոր ՝ ոչ այս կամ մյուս տարի։ Մեր նպատակն է, որ «Ստալի» հետ խաղերում ոչ մեկի համար հեշտ չլինի։ Մեզ պետք է հարգենք։ Ես մաքսիմալիստ եմ, չեմ ուզում ներքևում լինել։ Վաղ թե ուշ իմ թիմի հետ կբարձրանամ վերև,- Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի խոսքերն է մեջբերում Террикон-ը։

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 3 9
2 Փյունիկ
3 5
3 Ալաշկերտ
3 4
4 Արարատ
3 4
5 Բանանց
3 2
6
Գանձասար Կ
3
0
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511