Որոնել
Արխիվ
Загрузка...
10.08.2017  16:13

Վարազդատ Հարոյան. «Արթուր Պետրոսյանի գալով՝ մթնոլորտը հավաքականում փոխվեց դեպի լավը»

Հայաստանի հավաքականի ու Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է ազգային հավաքականում ունեցած իր ելույթների մասին։

- Արդեն 5 տարի է խաղում ես Հայաստանի հավաքականում։ Ո՞ր խաղն է ամենաշատը տպավորվել։

- 18 տարեկանից խաղում եմ ազգային հավաքականում, այդ ընթացքում քիչ խաղեր չեմ անցկացրել, հիմա չեմ կարող ճիշտ թիվն ասել։ Կառանձնանցնեմ, հավանաբար, առաջին խաղս ազգային հավաքականի մարզաշապիկով, երբ մենք սենսացիոն հաղթանակ տարանք Դանիայի հավաքականի նկատմամբ՝ 4-0 հաշվով, այն էլ՝ մրցակցի հարկի տակ։

- Իսկ Մոնտենեգրոյի հետ վերջին հանդիպու՞մը, որտեղ կարողացաք հաղթել՝ խաղի ընթացքում 0-2 հաշվով պարտվելով։

- Այդ խաղում իմ առաջին գոլը խփեցի հավաքականի կազմում (ծիծաղում է)։ Թիմը երեք տարի շարունակ չէր կարողանում հաղթել սեփական հարկի տակ, ընդմիջմանը մարզիչն ասաց, որ իրավունք չունենք այսօր հիասթափեցնել մեր երկրպագուներին։ Բայց, միևնույն է, Դանիայի հետ խաղն ավելի շատ է տպավորվել։ Այդ ընտրական փուլն, ընդհանրապես, ամենալավն էր Հայաստանի հավաքականի համար, շատ քիչ չհերիքեց խմբից դուրս գալու համար։

- Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբի մրցաշարում 4 միավորով հետ է մնում երկրորդ տեղից։ Ի՞նչ ակնկալիքներ կան շրջափուլի վերջին հանդիպումներից։

- Յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ընտրական փուլում մեր նպատակը մեկն է՝ դուրս գալ խմբից։ Այս անգամ մի փոքր անհաջող սկսեցինք։ Բայց երկու ամիսների ընթացքում դեռ 4 խաղ պետք է խաղանք, որոնք կարող են լիովին շրջել իրավիճակը մեր խմբում։ Կփորձենք հաղթել դրանցից յուրաքանչյուրում։

- Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականը գլխավորեց Արթուր Պետրոսյանը։ Ի՞նչ փոխվեց նրա գլխավորությամբ։

- Թիմում մթնոլորտը փոխվեց դեպի լավը։ Ֆուտբոլիստներից շատերին նա լավ գիտի, անընդհատ շփվում է բոլորի հետ։ Միանգամից հասկանալ տվեց, թե ինչ է ուզում մեզնից խաղադաշտում։

- Հայաստանի հավաքականում հանդես գալով խաղացել ես այնպիսի ֆուտբոլիստների դեմ ինչպիսիք են Ռոյսը, Ռոնալդուն, Բալոտելին։ Ու՞մ դեմ էր ամենադժվարը։

- Ամենադժվարը Ռոնալդուին և Պիռլոյին պահելն էր։ Բայց, երևի, Կրիշտիանուն առանձնանում է այն բոլորից, ում դեմ խաղացել եմ, նրա հետևից գրեթե հնարավոր չէ հասնել։

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511