Որոնել
Արխիվ
08.08.2017  18:45

Ուսանողական խաղեր. Հայաստանը հանդես կգա յոթ մարզաձևերում

Հայաստանի ուսանող մարզիկներն օգոստոսի 19-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում կմասնակցեն ամառային համաշխարհային ուսանողական խաղերին:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մեր երկիրը ներկայացուցիչ կունենա յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, թաեքվանդո, ձյուդո, մարմնամարզություն, ջրացատկ, ուշու և սուսերամարտ.

- Թայբեյում հայ մարզիկները հանդես կգան Հայաստանի ավանդական մարզաձևերում: Կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները, որոնք նաև ուսանող են, կամ նոր են ավարտել ԲՈւՀ-ը: Բոլորը տվյալ մարզաձևերի հավաքական թիմերի անդամներ են: Մեծ արդյունքներ ենք ակնկալում: Աստված տա՝ նրանց նաև մարզական բախտը ժպտա: Հայաստանը բազմիցս մասնակցել է Ունիվերսիադաներին և լավ արդյունքներ գրանցել: Այս տարի մոտ 23 մարզիկ և մարզիչ կմեկնի մրցավայր:

Ուսանողական խաղերն ուժեղ մրցաշար է: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան Օլիմպիական խաղերից հետո, ամենամեծ մարզական միջոցառումն է: Բոլոր երկրները ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին, իհարկե, եթե ուսանող են: Այս մրցումներին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքների առաջնությունների չեմիպիոններ և մրցանակակիրներ,- ասաց Ռազմիկ Ստեփանյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000