Որոնել
Արխիվ
Загрузка...
07.08.2017  16:21

Վարազդատ Հարոյան. «Գոլը մայրիկիս եմ նվիրում»

Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Ռուսաստանի առաջնության հերթական տուրում «Կրասնոդարի» դեմ կայացած խաղի մասին (1:1): Հիշեցնենք, որ խաղի հաշիվը բացեց հենց Հարոյանը:

 -Վարազդատ, որքանո՞վ հիասթափեցրեց հանդիպման վերջնական արդյունքը:

-Վերջնական հաշիվը, իհարկե, հիասթափեցրեց մեզ: Մենք շատ լավ էինք խաղում, չնայած նրան, որ շատ էինք պաշտպանվում: Անարդար արդյունք է: Իմ կարծիքով 11 մետրանոց չկար: Մեր ֆուտբոլիստն ընդհանրապես չդիպավ մրցակցին: Դրա համար էլ, կրկնում եմ, վերջնական արդյունքը հիասթափեցրեց: Բայց սա ֆուտբոլ է և մենք կշարժվենք առաջ:

 -Այսօր դու առաջին գոլդ խփեցիր Ուրալի կազմում: Մարզումների ժամանակ խաղարկե՞լ էիք:

-Այո, մարզումների ժամանակ մենք խաղարկել էինք: Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Ցանկանում եմ այս գոլը մայրիկիս նվիրել, ով իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ մարզադաշտում երկրպագում էր ինձ:


ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511