Որոնել
Արխիվ
17.07.2017  22:31

ՖԱՖ-ը «Ալաշկերտ» - ԲԱՏԷ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից

Երկրպագուների First Armenian Front շարժումը (ՖԱՖ) հայտարարություն է տարածել՝ կապված երեքշաբթի օրը կայանալիք ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ» - ԲԱՏԷ հանդիպման հետ:

«Հայկական ֆուտբոլը ապրում է հնարավոր ծանր շրջաններից մեկը: 1 հաջող խաղը մեր ակումբների կողմից եվրոպական ասպարեզում կարող է աշխուժություն և ոգևորություն մտցնել հայ երկրպագուների շրջանում, իսկ հաղթահարված 2-րդ փուլի քաղցրությունը Չեմպիոնների լիգայում հայ երկրպագուն դեռևս չի տեսել:

ՖԱՖ-ը «Ալաշկերտ» - ԲԱՏԷ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից` հայկական ակումբին 3-րդ փուլում տեսնելու բերկրանքին հավատալով: ՖԱՖ-ի հետ աջակցել ցանկացողները կարող են միանալ մեզ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից 18:00: Միասին մարզադաշտ կշարժվենք 19:00»,- նշված է հայտարարության մեջ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511