Որոնել
Արխիվ
17.07.2017  19:10

Ալեքսանդր Երմակովիչ. «Գիտենք մեր ուժերն ու պարտավոր ենք հաղթահարել «Ալաշկերտի» արգելքը»

ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտի» հետ պատասխան հանդիպման նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին:

- Կարծում եմ՝ լավ շանսեր ունենք հաղթելու համար: Առաջին խաղում 1-1 հաշիվ է գրանցվել, հասկանալի է, որ այն ավելի լավ հնարավորություններ է տալիս մրցակցին: Բայց մենք լավ հնարավորություններ ունենք:

- Մեկնաբանեք առաջին հանդիպման արդյունքը: Առավելություն ունեիք, բայց չկարողացաք հաղթել:

- Մի փոքր ուրիշ արդյունք էինք ակնկալում: Ուզում էինք հաղթել, գոլ բաց չթողնել, բայց չստացվեց: Ցավալի սխալից հետո գոլ բաց թողեցինք: Բայց չենք կարծում, որ դա մեծ հարված է մեզ համար, և այն չի խանգարի վաղվա խաղին հավատալ հաղթանակին:

- Հաշվի առնելով, որ առաջին խաղում 1-1 հաշիվ է գրանցվել, չեք սպասու՞մ, որ մրցակիցը կարող է այս խաղում ավելի մեծ ուժերով պաշտպանվել:

- Չենք բացառում նման տարբերակ: Մեր թիմը պետք է ցանկացած տարբերակ ակնկալի: Եթե մեծ ուժերով պաշտպանվեն, ամեն ինչ պետք է անենք այն ճեղքելու համար, եթե այլ կերպ խաղա, մենք էլ պետք է մեր տարբերակները գտնենք

- Ի՞նչ կասեք «Ալաշկերտի» մասին:

- Չեմպիոնների լիգայում թույլ մրցակիցներ չկան: Հայերը ցույց տվեցին, որ լավ, մարտական թիմ ունեն, որը լավ է խաղում գնդակով, տեխնիկապես ուժեղ է, ֆուտբոլիստները կարող են մեկը մեկի դեմ շրջանցել մրցակցին: Պետք է հարգենք մրցակցին, բայց մենք գիտենք մեր ուժերը ու գիտենք, որ պարտավոր ենք անցնել հաջորդ փուլ:

- Ի՞նչն էր պատճառը, որ երկրորդ կեսում Ձեր թիմը զիջեց նախաձեռնությունը:

- Մեկ պատճառ չկա: Ինչ-որ տեղ թուլացրինք առաջին կեսից հետո, մտածեցինք հեշտ կլինի: «Ալաշկերտն» էլ ավելացրեց, վստահություն զգաց, մի քանի հաջող դրվագից հետո: Մեզ համար էլ դաս էր, որ խաղը ոչ թե խաղակես կամ 60 րոպե է տևում, այլ ամբողջ 90 րոպե:

- Չեք կարծու՞մ, որ առաջին խաղից հետո հոգեբանական առավելությունը հայկական թիմի կողմն է:

- Չեմ կարծում:

- Դրագունի խաղից դժգոհ էիք, վաղը նա կլինի՞ մեկնարկային կազմում:

- Ամբողջ թիմը երկրորդ կեսում իր մակարդակից ցածր հանդես եկավ: Դրագունը վաղը կխաղա, սկզբից, թե փոխարինման դուրս գալով՝ վաղը կտեսնենք:

- Առաջին խաղից հետո ի՞նչ կասեք մրցակից ուժեղ և թույլ կողմերի մասին:

- Իհարկե, իմացել ենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, բայց դրանց մասին չեմ խոսի: Խաղը ցույց կտա՝ ինչքանով ենք լավ վերլուծել մրցակցին:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511