Որոնել
Արխիվ
17.07.2017  20:04

Աբրահամ Խաշմանյան. «Եթե դուրս գանք գոլ բաց չթողնելու, կպարտվենք»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ-ի հետ պատասխան հանդիպման նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին:

- Առաջին խաղի ընթացքից ի՞նչ կասեք, գո՞հ եք արդյունքից:

- Եթե արտագնա խաղում 1-1 է եղել, ուրեմն գոհ ենք արդյունքից:

- Ի՞նչ մարզավիճակում է թիմը:

- Առաջին խաղը ցույց տվեց, որ վատ մարզավիճակում չենք: 

- Առաջին խաղից հետո որոշակի ֆուրոր կա ֆուտբոլասերների մոտ: Տղաների հոգեբանական պատրաստվածություն ինչպե՞ս է:

- Գիտեմ, որ վաղը շատ մարդ կլինի, գիտեմ, որ բոլորը սպասում են, բայց չեմ ուզենա, որ տղաների մոտ ֆուրոր լինի: Նրանց ուրիշ ձև եմ պատրաստու, խաղին, որ ամեն ինչ տան խաղադաշտում: Եթե այդպես լինի, կարող է խանգարել: Պետք է կարողանանք փակել այդ տրամադրվածությունը ու մաքսիմալ լավ պատրաստվել խաղին:

- Վաղը, հնարավոր է, շատ մարդ լինի մարզադաշտում: Ճնշում չի լինի՞ թիմի վրա:

- Նորմալ է, գիտեմ, որ սպասելիքները մեզից շատ են, մենք էլ կփորձենք արդարացնենք: Չենք թողնի, որ ճնշում լինի: Պետք է կարողանանք հոգեբանորեն պատրաստել: Նրանք ուշքն ու միտքը պետք է խաղը լինի:

- Առաջին խաղից հետո դժգոհություններ կային, որ «Ալաշկերտը» շատ ժամանակ էր անցկացնում պաշտպանությունում:

- Սովոր ենք, նորմալ է: Տարբեր կարծիքների սովոր ենք: Վերջին տարիներին անընդհատ լսում եմ: Միշտ պետք է հաշվի առնել, ում հետ ես խաղում, պետք է հաշվի առնել մրցակցի հնարավորությունը: Պետք է միշտ առաջնորդվենք փաստերով: Հայաստանի առաջնությունում վերջին երկու տարիներին 120 գոլից ավել ենք խփել: Եթե վերցնենք եվրագավաթներին, ապա կտեսնենք, որ «Ալաշկերտն» ունի հաղթական բալանս: 

- Արտակ Գրիգորյանը պատրա՞ստ է խաղին: Այլ կորուստներ կա՞ն:

- Խնդիրներ կան: 3 օր առաջ մարզմանը վնասվածք է ստացել Արթուր Եդիգարյանը: Նա դժվար թե դաշտ դուրս գա: Հաշվի առնելով, որ Արտակ Գրիգորյանի բացակայության հետ խնդիրներ կան, մտահոգիչ է: 

- Վահագն Մինասյանը, փոխարինվելով «Սանտա Կոլոմայի» հետ խաղի առաջին կեսում, հաջորդ երկու խաղերում դաշտ դուրս չեկավ...

- Վահագն Մինասյանը թիմի առաջատարներից է, թիմի ավագը: Անդորրացիների հետ առաջին խաղում փոխարինվեց, որովհետև այդ եզրում ակտիվություն էր պետք: Հետո նրա փոխարեն խաղաց Խովբոշան, ով իրեն լավ դրսևորեց: Չեմ կարող ասել, վաղը ով կխաղա: 

- Վաղվա խաղում թիմին ձեռնտու է 0-0 հաշիվը: Վաղը թիմը դուրս է գալու դաշտ գոլ բաց չթողնելու՞:

- Եթե դուրս գանք գոլ բաց չթողնելու, կպարտվենք: Դաշտ ենք դուրս գալու ֆուտբոլ խաղալու: Կխաղանք՝ ըստ իրավիճակի: Հնարավոր է՝ սկզբում շեշտը դրվի պաշտպանության վրա: Բայց դա չի նշանակում, որ պետք է սեփական կիսադաշտից դուրս չգանք: Պետք է խաղանք ըստ իրավիճակի: Իմ թիմը կարող է նման կերպ խաղալ:

- Ուրոշ Նենադովիչը երկու խաղերում երկու գոլ խփեց, բայց նախորդ խաղում պահեստայինների նստարանին էր...

- Կազմն ընտրում եմ՝ խաղից ելնելով: Կապ չունի, թե ով է գոլը խփում: Կազմն ընտրում եմ կոնկրետ խաղի մարտավարությունից ելնելով, թիմի մարզավիճակից:

- Ակումբի ղեկավարությունը պարգևավճարներ խոստացե՞լ է այս փոլւ հաղթահարելու համար:

- Անպայման, ոնց կարող է չխոստանային: Գումարի չափը չեմ ասի: Մեր ակումբի ղեկավարը «հիվանդ» է ֆուտբոլով, մեր ակումբով: Չի եղել այնպես, որ թիմը հաջողությունների հասնի, ակումբի ղեկավարությունը մեկին «դիլխոր» թողնի: Ասեմ ավելին, ոչ իմ թիմի ֆուտբոլիստների, ոչ ինձ համար պարգևավճարները էական չեն: Բոլորս հասկանում ենք, որ կարող ենք ավելի մեծ բան անել:

- Զգու՞մ եք երկրպագուների աջակցությունը:

- Զգում ենք աջակցությունը: Քիչ եմ ինտերնետ մտնում, բայց վերջերս հաճելի է նույնիսկ մտնել: Ժողովուրդը սպասում է վաղվա խաղին: Ինչ-որ մի բան կարողացել ենք անել ժողովրդի համար: Ոգևորություն կա: Մենք նրանց աջակցության կարիքը շատ ունենք: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատում են մեզ, ովքեր սպասում են: Երեք գործոն կա, որը կարող է օգնել վաղվա խաղում. անմնացորդ նվիրում, խաղային կարգապահությունը և ֆիզիկական մարզավիճակը, որը ըստ ինձ լավ է: 

- Հաճախ եք նշում, որ ակումբը պատմություն է կերտում: Վաղվա խաղում թիմը հոգեբանորեն պատրա՞ստ է նորից պատմություն կերտել:

- Աշխատալու ենք ամեն ինչ անել: Տղաներից մի բան եմ պահանջել. մենք պետք է ֆուտբոլ խաղանք վաղը: Տա Աստված, որ ստացվի: Մենք պատրաստ ենք, տեսնենք ինչ կլինի:

- Նորեկների խաղի մասին ի՞նչ կասեք:

- Յաբլանը անցած խաղի շատ լավ իրեն դրսևորեց: Մյուս ֆուտբոլիստն էլ է լավը: 

- Կարեն Մուրադյանի ֆիզիկական վիճակից դժգոհ էիք...

- Էլի դժգոհ եմ: Մի շաբաթում ինչ պետք է փոխվեր: Բայց, միգուցե, նրան էլ վաղը օգտագործենք, չեմ կարող ասել: Ասեցի, որ խնդիրներ ունենք միջին գծում: Բայց եթե համեմատենք այն ժամանակվա Կարեն Մուրադյանի հետ, ապա շատ մեծ տարբերություն կա:

- Կարո՞ղ եք համեմատել ԲԱՏԷ-ին նախորդ տարվա Ձեր թիմի մրցակցի՝ Թբլիսիի «Դինամոյի» հետ:

- «Դինամոն» էլ էր լավ թիմ, ԲԱՏԷ-ն էլ է շատ լավ թիմ: Հզոր թիմ է: Երևի մենք էլ ենք մի քայլ աճել: Աշխատում ենք: Եթե պետք է մնանք նույն մակարդակի վրա, անիմաստ է: Մեր գործոնն էլ կա:

- Ի՞նչ կասեք Զավեն Բադոյանի մասին: Իր նախկին թիմի հետ խաղում, միգուցե, ապացուցելու բան ունենա:

- Կմտնի, կխաղա, կապացուցի: Բադոյանը լավ ֆուտբոլիստ է, լավ որակներ ունի: Մեր թիմը հավասարազոր թիմ է: Պետք է ամեն մեկը սպասի իր շանսին: Ապացուցի, սպասի իր հնարավորություն: Ես էլ չունեմ սիրած ու ոչ սիրած ֆուտբոլիստներ: Թիմի շահերն են կարևոր:

- Եվրագավաթներում «Ալաշկերտը» Երևանում դեռ չի պարտվել: Ակնկալու՞մ եք, որ այդ շարքը վաղը կշարունակվի:

- Ցանկալի է: 

- Ի՞նչ կասեք երկրպագուներին, ովքեր պատրաստվում ենք վաղը լինել մարզադաշտում:

- Առաջին հերթին ասեմ, որ ամեն ինչ անելու ենք, դաշտում անմնացորդ նվիրվելու ենք: Գիտենք, որ այս խաղերը կարող են դիտարժան լինել, կարող են չլինել: Կարևորը արդյունքն է: Մեր ակումբն արդեն ինչ-որ բան տվել է ժողովրդին: Վաղն էլ թող սպասելիքներով գան: Ցանկություն ունեմ, որ լավ աջակցություն լինի, լավ մթնոլորտ: Մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511