Որոնել
Արխիվ
17.07.2017  17:10

Ուղիղ 35 տարի առաջ այս օրը. Պողոս Գալստյանի գոլը փրկեց «Արարատին» պարտությունից Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում

Ուղիղ 35 տարի առաջ 1982 թվականի հուլիսի 17-ին Երևանի «Արարատը» սեփական դաշտում մրցել է Մոսկվայի «Դինամոյի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Խաղի ընթացքում «Արարատը» պարտվում էր 1:2 հաշվով, սակայն Պողոս Գալստյանի խփած գոլը փրկել է երևանցիներին պարտությունից:

1982 թվականի առաջնությունում Պողոս Գալստյանը, որը ներկա պահին Եկատերինբուրգի «Ուրալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն է, անցկացրել է 30 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ:

«Արարատ» (Երևան) - «Դինամո» (Մոսկվա) - 2:2 (1:0)

Голы: 1-0 Հովհաննիսյան (19՛), 1-1 Լատիշ (58՛), 1-2 Մենտյուկով (63՛), 2-2 Գալստյան (71՛)

17 հուլիսի 1982 թ. Երևան «Հրազդան» մարզադաշտ, 13 հազար հանդիսական

«Արարատ»՝ Վասիլև, Սարգսյան, Քերոբյան, Աշ.Խաչատրյան, Ռաֆ.Գալստյան, Կիրակոսյան, Ան.Խաչատրյա  (Սահակյան, 53), Հովհաննիսյան, Ղասաբօղլյան (Պ.Գալստյան 46՛), Մելիքյան, Ռոբ.Գալստյան:

«Դինամո»՝ Գոնտար, Մատյունին, Գոլովնյա, Տոլստիխ, Նովիկով, Մենտյուկով, Լատիշ, Կապուստին (Նիկուլին, 46՛), Աջոև (Տկեբուչավա, 58՛), Գազաև:

Մրցավարները՝  Գ.Գալիկով, Յ.Բեզբորոդով, Յ.Դենիսով (Լենինգրադ)

Զգուշացումներ՝ Լատիշ, Նովիկով:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511