Որոնել
Արխիվ
17.07.2017  16:50

Պատանի Մ16 տարեկան բասկետբոլիստները կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

Բասկետբոլի  Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 22-30-ն Անդորայում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Արեգ Վաթյանը հայտնեց, որ այսօր մեկնելու են Թբիլիսի: Այնտեղ ընկերական հանդիպում կանցկացնեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ.

«Այս պահին թիմը լիովին պատրաստ չէ: Տղաները շատ կարճ ժամանակ են միասին մարզվում  եւ համատեղ խաղային փորձ չունեն: Ընկերական խաղեր ենք անցկացնում` այդ բացը լրացնելու համար: Նախորդ տարվա թիմից երեք բասկետբոլիստ է մնացել, մյուսները նորեկներ են:

Թբիլիսիում նաեւ երկու մարզում կունենանք, ապա կմեկնենք Անդորա»,- ասաց Արեգ Վաթյանը:

Մարզիչն անկեղծանում է, որ իր սաները որակներով զիջում են մրցակիցներին: Նրա խոսքով` փորձելու են պատվով հանդես գալ եւ բարձր պահել թիմային ոգին.

«Առաջին խաղը Ջիբրալթարի հավաքականի հետ է: Նրանց թիմում հանդես են գալու մի քանի բասկետբոլիստներ Մ 18 տարեկանների հավաքականից: Մոլդովան իր թիմն ուժեղացրել է ռուս խաղացողներով,  Անդորան` իսպանացիներով, Կիպրոսը` հույներով: Այնպես որ` C դիվիզիոնում թույլ թիմ չկա»- նշեց Արեգ Վաթյանը:

Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են` Դավիթ Քարամյանը, Լեւոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը, Արսեն Արստամյանը, Աշոտ Հակոբյանը, Յուրա Հարությունյանը, Գեւորգ Ղազանչյանը (բոլորը` Հայաստան), Գեորգի Շախնազարովը, Նիկիտա Գալցեւը, Ալեքսեյ Չիժենոկը (Ռուսաստան), Սամվել Բունիաթյանը (Գերմանիա),  Միկիա Ավեդյանը (Իրան):

Սամվել Բունիաթյանն այժմ մարզվում է թիմից առանձին` Գերմանիայում: Նա Արեգ Վաթյանից ստացել է բոլոր հանձնարարությունները եւ հավաքականին միանալու է մրցավայրում:

Արեգ Վաթյանի օգնականներն են` Սարգիս Ստեփանյանը եւ Գեւորգ Շախնազարյանը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511