Որոնել
Արխիվ
17.07.2017  14:30

Վահագն Այվազյան. «Հաղթանակը կարևոր է հաղթողի հոգեբանություն ձեռք բերելու առումով»

«Բանանցի» կիսապաշտպան Վահագն Այվազյանը դարձավ Թբիլիսիի «Լոկոմոտիվի» դեմ ստոգողական հանդիպման երրորդ գնդակի հեղինակը: 25-ամյա ֆուտբոլիստը «Բանանցի» մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է այդ հանդիպման և Վրաստանում ավարտին մոտեցող հավաքի մասին:

- Հավաքը, կարծում եմ, ծառայեց իր նպատակին: Այժմ մենք ավելի լավ ֆիզիկական վիճակում ենք գտնվում: Ամեն ինչ նորմալ է ընթանում: Կարծում եմ՝ ամեն ինչ ընթանում է ըստ մարզչական շտաբի պլանավորածի: 

- Թբիլիսիի «Լոկոմոտիվի» դեմ խաղում դարձար գոլի հեղինակ և թիմը հաղթանակ տարավ: Ի՞նչ կասես այդ խաղի մասին, որքա՞ն կարևոր էր գոլի հեղինակ դառնալը:
- Շատ բարդ խաղ ստացվեց: Ճիշտ է, մենք առջևում էինք 3:0 հաշվով, բայց ինձ թվում է մի փոքր կենտրոնացվածության պակաս կար, դրա համար հաշիվը հավասարվեց, հետո բարդությամբ հաղթեցինք: Ֆիզիկական առումով շատ լավ հանդիպում էր, բոլորս մեր մաքսիմումը ներդրեցինք խաղին: Ինչ վերաբերվում է իմ գոլին, ապա շատ լավ է, որ գոլ խփեցի, բայց հաղթանակն ավելի եմ կարևորում, քան իմ գոլը: Ուրախ եմ, որ գոլ օգտակար է եղել թիմի հաղթաակի համար: Կարևորը՝ թիմին օգտակար լինելն է, իսկ մնացածն արդեն երկրորդական հարցեր են: 

- Թեև հանդիպումն ընկերական էր, բայց թեժ ու հետաքրքիր պայքար էր ծավալվել: Ինչպիսի՞ն էր հանդիպումը, երբ խաղադաշտում էր և երբ փոխարինվեցիր և հետևում էիր կողքից:
- Ճիշտն ասած, վաղուց հաղթանակ չէինք տարել: Հաղթանակ տանելու ցանկությունը մեծ էր: Ցավալի կլիներ չհաղթել 3:0 հաշվով հաղթելուց հետո: Ուզում էինք հաղթել, որպեսզի հաղթողի հոգեբանությունը գրա թիմի մոտ: Պետք է փորձենք հաղթել բոլոր խաղերում, որպեսզի հաղթողի հոգեբանություն ձեռք բերենք:

- Ի՞նչպիսին է քո մարզավիճակը մրցաշրջանին պատրաստվելու այս հատվածում:
- Մարզավիճակս նորմալ եմ գնահատում: Մի փոքր ցավեր ունեմ, հանգիստ եմ տալիս, հետո պարապում եմ: Բուժման գործընթացի մեջ եմ, բայց ընդհանուր վիճակս նորմալ եմ գնահատում և մինչև առաջնությա մեկնարկը լիարժեք պատրաստ կլինեմ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511