Որոնել
Արխիվ
17.07.2017  13:55

Ուղիղ 15 տարի առաջ այս օրը. Երևանի «Փյունիկը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Տամպերե Յունայթեդի» դարպասը (VIDEO)

Ուղիղ 15 տարի առաջ 2002 թվականի հուլիսի 17-ին Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի «Տամպերեի» դարպասը:

Խաղում դուբլի հեղինակ դարձավ Արման Քարամյանը, մեկ գոլ խփեց նրա եղբայրը՝ Արտավազդ Քարամյանը, մեկ գոլ իր հաշվին գրանցեց Արթուր Մկրտչյանը:

Պատասխան հանդիպումը տեղի ունեցավ մեկ շաբաթ անց: «Փյունիկը» Երևանում մրցակցին հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:

«Տամպերե Յունայթեդ» Տամպերե (Ֆինլանդիա) - «Փյունիկ» Երևան (Հայաստան) - 0:4 (0:1)
 

 Գոլերը՝ Արման Քարամյան (32՛, 67՛), Արտավազդ Քարամյան (48՛), Արթուր Մկրտչյան (72՛)

17 հուլիսի 2002 թ. Չեմպիոնների լիգա. Որակավորման առաջին փուլ. Առաջին հանդիպում. Տամպերե, «Տամմելա» մարզադաշտ, 1300 հանդիսական:

«Տամպերե Յունայթեդ»՝ Կավեն, Ռյասյանեն, Ախո (Ջոնս, 46՛), Սալո, Սալմելա, Կուոպալլա, Կոսկելա, Սաարինեն (Սանտախուխտա, 72՛), Նենոնեն, Լեխտինեն, Նիեմի (Հևոնկորպի, 72՛):

«Փյունիկ»՝ Ղարագյոզյան, Ստեֆանովիչ, Անդրե Բիլիբիո, Մկրտչյան, Տրաորե, Մինասյան   (Մելոյան, 88՛), Անտոնյան (Չիլինգարյան, 81՛), Սիստերնա, Արտ.Քարամյան, Արման Քարամյան, Դիավարա (Մկրտչյան, 75՛):

Մրցավարը՝ Մարիան Միրչա Սալոմիր (Ռումինիա):

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511