Որոնել
Արխիվ
17.07.2017  12:30

Ռուսլան Կորյան. «Վատ չխաղացինք, բայց, ցավոք սրտի, մեր բախտը մի փոքր չբերեց»

Հայաստանի հավաքականի և «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում «Զենիթից» կրած պարտությունից հետո (0:2) «Матч ТВ»-ի հետ զրույցում խոսել է խաղի մասին:

 -Չնայած պարտությանը, ԲՄԱ-ն շատերի համակրանքը գրավեց: Թվում էր, որ ոչ-մի կաշկանդվածություն չեք զգում «Զենիթի» առաջ և քիչ պահեր չստեղծեցիք:

-Ի՞նչ կաշկանդվածության մասին է խոսքը: Մեզ ոչ-ոք Պրեմիեր լիգայում խաղալու շանս չի տվել: Մենք ինքներս ենք այն վաստակել: Մենք վախենալու ոչինչ չունենք: Վատ չխաղացինք, բայց, ցավոք սրտի, մեր բախտը մի փոքր չբերեց: Ես ստանդարտից դարպասաձողին հարվածեցի, Խուան Լեսկանոն նույնպես ինչ-որ տիեզերական բան արեց: Չնայած, հասկանալի է, որ եթե հույսներս դնենք նման գոլերի վրա, ապա չի կարելի ինչ-որ լուրջ բաների հույսեր ունենալ:

-Ռոբերտո Մանչինիի թիմը զարմացրե՞ց:

-Նրանք վարպետ ֆուտբոլիստներ են, բայց կարելի էր միավորներ վերցնել: Չխփեցինք, ինքներս սխալվեցինք: Ցավալի է 30 մետրից գոլ բաց թողնել:

-Ի՞նչ կասեք մարզադաշտում տիրող մթնոլորտի մասին:

-Ավելի քան 14 հազար մարդ էր եկել: Մեծ աժիոտած էր տիրում: ՖԱԼ-ում նման բան չկար: Այս ամենը նոր բան է քաղաքի և մարզի համար:


 

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 12 26
2 Գանձասար Կ
12 19
3 Շիրակ
12 18
4 Բանանց
12 17
5 Փյունիկ
12 8
6
Արարատ
12 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511