Որոնել
Արխիվ
17.07.2017  11:53

Ուղիղ 21 տարի առաջ այս օրը «Փյունիկն» իր եվրագավաթային առաջին հանդիպումն անցկացրեց

Ուղիղ 21 տարի առաջ այս օրը, 1996թ. հուլիսի 17-ին, Երևանի «Փյունիկը» ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց ֆիննական ՀԻԿ-ին: «Փյունիկի»կազմում դուբլ ձևակերպեց Արսեն Ավետիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Համլետ Մխիթարյանը:

Ավելացնենք, որ պատասխան խաղում «Փյունիկը» լրացուցիչ ժամանակում 5:2 հաշվով զիջեց ՀԻԿ-ին և դուրս մնաց հետագա պայքարից:

«Փյունիկ» (Հայաստան) - ՀԻԿ (Ֆինլանդիա) 3:1 (1:1)

Գոլերը` Ավետիսյան 22, 52, Մխիթարյան 74 - Լեհտինեն 43 (11մ.)

1996թ. հուլիսի 17. ՈւԵՖԱ-ի գավաթ. որակավորման փուլ. առաջին խաղ. Երևան. Հրազդան մարզադաշտ. 3000 հանդիսական:

«Փյունիկ». Աբրահամյան, Հովսեփյան, Մկրտչյան (Գ. Հովհաննիսյան, 46), Տոնոյան, Խաչատրյան, Սանամյան, Պողոսյան, Մինասյան (Մարգարյան, 73), Վ. Ավետիսյան, Ա. Ավետիսյան, Համլետ Մխիթարյան:

ՀԻԿ. Կոյվիստոինեն (Պալմրուս, 22), Հյուրյուլյայնեն, Տուրպեյնեն, Վասարա, Հեյնոլա, Գրյոնլունդ, Կալլե Լեխտինեն, Կաներվա, Կ. Լեխտինեն, Լիուս (Ռանտանեն, 75), Լեխկոսուո:

Մրցավար` Գրուիցա Տոմիչ (Հարավսլավիա):


ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 12 26
2 Գանձասար Կ
12 19
3 Շիրակ
12 18
4 Բանանց
12 17
5 Փյունիկ
12 8
6
Արարատ
12 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511