Որոնել
Արխիվ
16.07.2017  00:50

«Շիրակի» մամուլի խոսնակը՝ Վահան Բիչախչյանի ու նրանով հետաքրքրված թիմերի մասին

Գյումրու «Շիրակի» մամուլի խոսնակ Աննա Թադևոսյանը TotoExpert-ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը համաձայն որոնց Վահան Բիչախչյանի ծառայություններով հետաքրքրված են արտասահմանյան մի շարք ակումբներ: Ըստ մամուլի հրապարակումների՝ պատանի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Լոկոմոտիվում» և մի քանի օր է ինչ Մոսկվայում է և նույնիսկ ակումբի նախագահ Արման Սահակյանն երեկ մեկնել է Մոսկվա տրանսֆերը ավարտին հասցնելու համար:

- Վահանը «Շիրակի» ֆուտբոլիստ է և շարունակում է մարզվել թիմի կազմում: Արտասահմանյան շատ ակումբներ են հետաքրքրված նրա ծառայություններով և մեծ է հավանականությունը, որ ամռանը նա կհեռանա թիմից: Ինչ վերաբերում է Մոսկվա մեկնելուն, ապա մեկ օրով են այնտեղ եղել և վերադարձել:  Դեռ անցած տարվանից Վահանի ծառայություններով շատ թիմեր են հետաքրքրված և այս ընթացքում նա տարբեր տեղեր է եղել:  Արդեն լրացել է նրա 18-ամյակը և, կրկնում եմ՝ հավանականությունը մեծ է, որ նա կհեռանա ամռանը, սակայն այս պահին կոնկրետ բան չկա: Հստակություն լինելու դեպքում անպայման տեղյակ կպահենք,- ասել է Աննա Թադևոսյանը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511