Որոնել
Արխիվ
15.07.2017  18:01

Մարիո Մանջուկիչ. «Բոնուչիից և Ալվեսից ազատվելը «Յուվենթուսի» ամենախելացի որոշումն էր»

«Յուվենթուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը պատմել է ՉԼ-ի եզրափակչից առաջ «Յուվենթուսի» արդեն նախկին ֆուտբոլիստներ Լեոնարդո Բոնուչիի և Դանի Ալվեսի միջև տեղի ունեցած վիճաբանության ամսին:

 

-Ցանկանում եմ խախտել լռությունը այս սարսփելի մթնոլորտի շուրջ, որը կար Յուվենթուսի հանդերձարանում, ՉԼ-ի եզրափակչից առաջ: Այդ անկարգությունը ստեղծել էին Դանի Ալվեսը և Լեոնարդո Բոնուչին:

Լավ է, որ այդ անկարգ անկարգապահ վիճակը կգնա նրանց տրանսֆերների հետ: Նրանք խաղերի ժամանակ էլ են վիճաբանել, քանի որ տարբեր անհատականություններ էին: Լեոն և Դանին մշտապես վիճում էին և եզրափակչի օրը մենք նրանց հերթական վեճը տեսանք: Երբ մենք մտանք հանդերձարան, թվաց, որ ամեն ինչ սովորականի նման կլինի և մենք տրամադրվում էինք, որպեսզի հաղթենք:

Ես մտածում էի, որ Դանի Ալվեսը պարզապես սովորականի նման կմիացնի Radio Party Groove երգը, մինչ մենք կհանդերձավորվենք: Բայց այս անգամ նա դրանով չսահմանափակվեց: Նա կանգնեց սեղանին, միացրեց Samba Do Janeiro երգը, բարձրացրեց նրա ձայնը մինչև վերջ և սկսեց պարել այնպես, կարծես վաղը երբեք չի գալու:

Ես մտածեցի, որ նա հիմարի պես է պահում իրեն, բայց առհամարհեցի նրան և գնացի իմ պահարանի մոտ: Լեոն այդպես չվարվեց: Նրա համար Չեմպիոնների լիգան կարևոր նպատակ էր: Նա մոտեցավ Դանիին և խոստացավ 3 վայրկյանից կոտրել նրա ոտքերը, եթե նա չանջատի երաժշտությունը:

Դանին նրան պատասխանեց, որ եթե նա պարտվի Չեմպիոնների լիգայում, ապա ամեն դեպքում 3 գավաթ կունենա, իսկ ահա Լեոն չի ունենա ոչ-մի գավաթ: Դրանից հետո հանդերձարանում կրքերը տաքացավ: Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգան, բայց երբեք նման բան չեմ ասել: Նա նույնիսկ չպետք է մտածեր պարտության մասին: Լեոն բռնեց Դանիին և մոտ էր նրան հարվածելուն:

Մաքսը (Ալլեգրին,- խմբ. ArmFootball.com) բաժանեց նրանց և ինչպես իսկական առաջատար ասաց, որ իր համար միևնույն է, թե ով է սկսել վեճը և որ Խաղից հետո նրանց երկուսին էլ դուրս կշպրտեն: Դա ամենախելացի որոշումն էր:

Հիմա թիմը միասնական և հանգիստ է: Չկան Լեոյի ձանձրացնող վեճերը և Դանի Ալվեսի բրազիլական պարանոցի ցավերը: Ալվեսը խաղերից առաջ երբեք չէր թողնում հանգիստ կենտրոնանալ,- Մանջուկիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

ArmFootball.com



Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511