Որոնել
Արխիվ
13.07.2017  02:50

Աբրահամ Խաշմանյանի մեկնաբնությունները հետխաղյա ասուլիսի ժամանակ

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղյա ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ դիմակայության առաջին հանդիպման արդյունքը (1-1), հաղորդում է football.by-ը:

- Ի՞նչ եք կարծում, Ձեր թիմը հիմա ֆավորիտ է: 

- Ֆավորիտը խաղադաշտում է որոշվում: Ես կարծում եմ, որ ամեն ինչ կորոշի երկրորդ հանդիպումը:

- Դուք խաղացիք այնպես, ինչպե՞ս նախատեսել էիք:

- Այո:

- Ինչու՞ փոխարինեցիք Արտակ Եդիգարյանին:

- Նա արդեն հոգնել էր: Թարմ ֆուտբոլիստ էր պետք:

- Պատասխան խաղում Ձեր թիմն ավելի ակտի՞վ կխաղա: 

- Ի՞նչ է, մենք այսօր պասիվ էինք խաղում: Իհարկե, հաշիվը նշանակություն ունի: Մենք նախատեսում էինք առաջին կեսում երկրորդ համարով՝ պաշտպանությունից խաղալ: Ստացվեց, բայց գոլ բաց թողեցինք: Կարծում եմ՝ կենտրոնացվածությունը կորցրինք: Իսկ երկրորդ կեսում պետք էր գոլ խփել ու խփեցինք:

- Ի՞նչ ասացիք թիմին ընդմիջմանը:

- Դա միայն մարզիչը չպետք է ասի: Խաղի ընթացքում էլ հասկանալի է դառնում. եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, պետք է արագորեն փոխել թե' մարտավարությունը, թե' մարտավարական սխեման: Ֆուտբոլիստներն էլ հասկանում եմ, մենք փորձառու թիմ ունենք: Ասացի, որ պետք է ավելի ագրեսիվ խաղալ, ավելի շատ գրոհել:

- Խաղի արդյունքը Ձեզ գոհացնու՞մ է:

- Մենք խաղացինք ուժեղ մրցակցի հետ, նրա իսկ հարկի տակ: Ունեինք խաղային հստակ ծրագիր: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, նշանակում է՝ բավարարում է: Գոլ խփեցինք մրցակցի հարկի տակ:

- Կարծես Ձեր թիմը ֆիզիկապես ավելի լավ էր պատրաստ մրցակցից:

- Չէի ասի: Երկու թիմերն էլ ֆիզիկական առոմով մոտավորապես հավասար մակարդակի վրա էին: Բայց իմ ֆուբոլիստները լավ աշխատեցին ամբողջ 94 րոպեների ընթացքում: Կար այս խաղի համար անհրաժեշտ կենտրոնացվածություն, կազմակերպվածություն ու կարգապահություն:

- Այն, որ Բելառուսում ուսումնամարզական հավաք էիք անցկացրել, դրական ազդեցություն ունեցա՞վ:

- Ես այդ մասին խոսել եմ Երևանում լրագրողների հետ: Ինձ թվում է՝ Ձեր թիմը պետք է ավելի լավ վիճակում լիներ, քան մենք: Ձեր առաջնությունն ընթացքի մեջ է, մեզ մոտ արձակուրդ էր, հավաքվել ենք այս խաղից 20 օր առաջ, հավաք անցկացրել Մինսկում... Նշանակում է լավ ենք պատրաստվել:

- Խաղին պատրաստվելիս դիտել եք ԲԱՏԷ-ի հանդիպումների տեսագրությունները: Ի՞նչ տպավորություններ ունեք Բելառուսի առաջնությունից:

- Այո, նայել եմ ԲԱՏԷ-ի խաղերը, երբ գտնվում էինք Մինսկում: Տեսել եմ «Տորպեդոյի» հետ խաղը՝ 0-0: Ընդհանուր պատկերը հասկացանք, իմացանք, թե ինչպես է թիմը խաղում, նրա ուժեղ և թույլ կողմերը, ուժեղ և թույլ ֆուտբոլիստներին: Նորմալ է, որ վերլուծում ենք մրցակցին, թիմային գործողությունները, առանձին ֆուտբոլիստներին: Հիմա տեսնում ենք, որ լավ մակարդակի նոր ֆուտբոլիստներ ունեք, նրանց այն ժամանակ չտեսա, բայց հիմնականում թիմի ֆուտբոլիստներին գործի մեջ տեսել եմ: Ձեր առաջնությունը հիմա ավելի բարձր մակարդակ ունի, քան Հայաստանը: Ձեր առաջնությունում ավելի շատ լավ թիմեր կան, քան Հայաստանում, որտեղ ընդամենը 6 թիմ է պայքարում: Բայց հիմա փորձում ենք ինչ-որ բան բեկել, առաջընթաց ունենալ: Ու ոչ միայն «Ալաշկերտը»: Հայկական ֆուտբոլի ղեկավարությունն էլ է մտածում այդ մասին: Պետք է բոլոր առումներով առաջընթաց ունենալ, որպեսզի հասնել գոնե Բելառուսի առաջության մակարդակին: Իհարկե, ձեր առաջնության մակարդակը ավելի բարձր է, ու դա գաղտնիք չէ:

- Դուք շատ ակտիվ եք պահեստայինների նստարանին: Չնայած խաղի ելքը Ձեզ համար նպաստավոր է, ի՞նչ թերություններ կարող եք գտնել Ձեր թիմի ֆուտբոլիստների խաղում:

- Ես բոլոր խաղերին եմ այդպես լինում, կարող է խաղադաշտ էլ մտնեմ, բայց թույլ չեն տալիս: Ինձ համար կապ չունի, արդյոք լավ է խաղում թիմը, թե ոչ: Պետք է սկզբից մինչև վերջ լինել կենտրոնացվածության առավելագույն մակարդակի վրա, ու ես գիտեմ, որ իմ միջամտումները թիմին ու ֆուտբոլիստներին միայն օգուտ են: Միշտ էլ կարելի է քննադատության առիթ գտնել, և դա էլ է դրական արդյունք տալիս: Լավ բանը բոլորը տեսնում են, բոլորն էլ գիտեն, իսկ ինձ համար կարևոր է, որ թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստից և, ընդհանուր առմամբ, ամբողջ թիմից ավելի լավ խաղ պահանջվի: Միայն այդպես կարող ենք առաջընթաց ունենալ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 13 27
2 Գանձասար Կ
13 20
3 Շիրակ
13 19
4 Բանանց
13 18
5 Փյունիկ
13 11
6
Արարատ
13 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511