Որոնել
Արխիվ
13.07.2017  02:08

Ալեքսանդր Երմակովիչ. «Նման արդյունք չէինք ակնկալում»

Բորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը հետխաղյա ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտի» հետ դիմակայության առաջին հանդիպման արդյունքը (1-1), հաղորդում է football.by-ը:

- Ի՞նչ կարող եմ ասել, նման արդյունք չէինք ակնկալում: Երկու տարբեր խաղակեսեր ստացվեցին: Առաջինում՝ վատ չէինք գործում, առավելություն ունեինք, հարձակվում էինք, գոլ խփեցինք, կարող էինք էլի գրավել դարպասը: Իսկ երկրորդ կեսը չստացվեց: Փոխանցումներում խոտանը շատ էր, երկու հարկադիր փոփոխություն կատարեցինք, ընդ որում, դաշտ մտած ֆուտբոլիստները չուժեղացրին խաղը: Ինքներս մեզ տհաճ իրավիճակի մեջ դրեցինք, սակայն մեր տրամադրության տակ դեռ պատասխան խաղ կա, որտեղ կարելի է ուղղել ամեն ինչ:

- Ինչպե՞ս կգնահատեք Դրագունի խաղը:

- Ընդհանուր առմամբ, վատ չխաղաց, վատ չէր համագործակցում թիմակիցների հետ: Սակայն դժվար է խոսել ընդհանուր խաղի մասին, որովհետև երկրորդ կեսում բոլորն էլ անշուք էին գործում: Առաջին կեսում վատ չխաղաց, երկրորդում՝ ինչպես բոլորը: Ցանկալի կլիներ, որ ավելի լավ խաղար:

- Ի՞նչ կատարվեց թիմի հետ ընդմիջմանը:

- Եթե պատճառն իմանայի, հավանաբար, այսպես չէինք խաղա: Այն, ինչ նախապես ծրագրել էինք, ստացվեց առաջին կեսում: Բայց երկրորդում շատ սխալներ էինք թույլ տալիս, կորցնում էինք գնդակը: Հասկանալի է, որ դա վստահություն չի ավելացնում:

- Ինչպե՞ս կգնահատեք «Ալաշկերտի» խաղը:

- Այն ինչ սպասում էինք «Ալաշկերտից», այն էլ տեսանք: Թիմը ոչնչով մեզ չզարմացրեց:

- Երկրորդ կեսում շատ էիք կորցնում գնդակը, բացի այդ, կտրուկ ընկավ խաղի տեմպը: Ի՞նչ բացատրություն կարող եք տալ:

- Նույնիսկ չգիտեմ: Հավանաբար, սխալ տրամադրեցինք: Ելնելով նրանից, որ Գորոդեյչուկն ու Իվանիչը փոխարինում խնդրեցին, նրանց մոտ ջղաձգումներ էին սկսվել: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեզ մոտ նման պահեր գրեթե չէին եղել: Ինչ-որ տեղ սխալներ թույլ տվեցինք:

- Ինչպե՞ս կգնահատեք Շերբիցկու խաղը: Նրա սխալը կապված է անփորձության հե՞տ:

- Դեռ չեմ տեսել այդ պահը, դժվար է դատել: Բայց եզրից թվաց, որ սխալ կար:

- Սուլիչից հետո երկրպագուների արձագանքը ավելացրե՞ց արդյունքից մնացած տհաճ զգացողությունը:

- Իհարկե, նման արդյունք չէինք ակնկալում, և, իհարկե, նման արձագանքը մեր վստահությունը չի ավելացնի: Բայց, միևնույն ժամանակ շատ հասկանալի արձագանք է, ես ըմբռնումով եմ մոտենում: 

- Ասացիք, որ փոխարինումները չուժեղացրին խաղը: Ինչու՞:

- Չգուշակեցինք: Նախատեսում էինք, որ Տուոմինենը արագության, տեխնիկայի շնորհիվ կկարողանա գնդակ պահել, բացվել, բայց, ցավոք, չստացվեց: Մաքսիմ Վոլոդկոն չմտավ խաղի մեջ: Բերյոզկինի խաղը դժվար է գնահատել: Նրանից բողոքելու առիթ չկա:

- Ի՞նչ պետք է ուղղել պատասխան խաղից առաջ:

- Պետք է ուրիշ մակարդակի խաղ ցուցադրել, գոնե երկու խաղակես անցկացնել այնպես, ինչպես այս հանդիպման առաջին կեսը:

- Ի՞նչ եք զգում, երբ թիմը գոլ է բաց թողնում մի թիմից, որը ոչ մի հարված չի կատարում դարպասին: 

- Իսկ ի՞նչ եք դուք կարծում: Սա ֆուտբոլ է:

- Խաղից հետո Կապսկին եկա՞վ հանդերձարան: Ի՞նչ էր ասում:

- Եկավ: Բայց դա մեր ներքին խոհանոցն է:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 13 27
2 Գանձասար Կ
13 20
3 Շիրակ
13 19
4 Բանանց
13 18
5 Փյունիկ
13 11
6
Արարատ
13 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511