Որոնել
Արխիվ
12.07.2017  14:20

Յուրի Ջորկաեֆ. «Մենք հայերով շատ ենք հպարտանում Հենրիխով»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը skysports-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

-Վաղուց եմ ճանաչում Հենրիխի ընտանիքին: Մենք միշտ կապի մեջ ենք: Նրանք շատ-շատ լավ մարդիկ են, հաճախ եմ հանդիպում նրանց Հայաստանում լինելիս: Շատ կարևոր է, որովհետև հայերը քիչ են:

Պետք է աջակցենք միմյանց: Հենրիխը լավ տղա է, ով երբեք չի բողոքում: Մրցաշրջանի սկզբում նա չէր խաղում, նույնիսկ պահեստայինների նստարանին չէր լինում, բայց խաղից խաղ նա նվաճեց իր տեղը մեկնարկային կազմում:

Նա միշտ միտված է ինքն իրեն մարտահրավեր նետելուն և քրտնաջան մարզվելուն: Մենք հայերով շատ ենք հպարտանում նրանով: Պետք է հիշել, որ նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում բարելավում էր իր խաղը: Նա շատ ուժեղ դարձավ թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի», թե՛ ինքն իրեն համար:

Դատելով այն վստահությունից, թե ինչպես նա ավարտեց մրցաշրջանը՝ հարմարվելով առաջնությանն ու ակումբին, վստահ եմ, որ այս մրցաշրջանում նա լավագույններից կլինի:

Յուրաքանչյուր թիմ կարիք ունի նի ֆուտբոլիստի, ով կարող է փոխել խաղի ընթացքը մեկ վայրկյանում: Դա հենց Մխիթարյանն է: Նրա ազդեցությունը խաղի վրա չի սահմանափակվում խփած գոլերով: Նա փորձում է գտնել ազատ տարածություններ, արդյունավետ գրոհել: Համոզված եմ՝ Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնելու,- Ջորկաեֆ խոսքերն է մեջբերում skysports-ը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511