Որոնել
Արխիվ
11.07.2017  10:00

ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչը՝ «Ալաշկերտի» հետ դիմակայության մասին

Բորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը Pressball-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտի» հետ դիմակայության առաջի հանդիպմանը, որը տեղի է ունենալու հուլիսի 12-ին:

- Ձեր մարզչական շտաբը մանրակրկիտ հավաքում ու վերլուծում է «Ալաշկերտի» մասին ողջ տեղեկություններըԼ Ի՞նչ հետևություններ կարելի է անել մրցակցի խաղի մասին:

- Այդ թիմի ֆուտբոլիստները լավ են աշխատում գնդակով, արագ են, տեխնիկապես ուժեղ: Նրանցից գրեթե յուրաքանչյուրը կարող է մեկը մեկի դիմաց շրջանցել մրցակցին: «Ալաշկերտը» պաշտպանությունից լավ է անցնում հարձակման: Ամեն դեպքում, դեռ շուտ է մրցակցի խաղամակարդակի մասին օբյեկտիվ գնահատական տալ՝ ելնելով միայն Հայաստանի առաջնության ու Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներից: Ավելի լիարժեք ու օբյեկտիվ գնահատական կարելի է տալ դիմակայության առաջին խաղից հետո:

- Դիտե՞լ եք Հայաստանի չեմպիոնների խաղը մարզադաշտից: 

- Այո, օգնականներս ներկա են եղել «Սանտա Կոլոմայի» հետ դիմակայության թե առաջին, թե երկրորդ հանդիպումներին:

- Դատելով այն բանից, որ «Ալաշկերտը» դժվարությամբ հաղթահարեց Անդորրայի չեմպիոնի արգելքը, ԲԱՏԷ-ն չպետք է խնդիրներ ունենա այդ թիմի հետ...

- Ամենամեծ սխալը կլինի, եթե այս պաղին նման մտածելակերպով ու մրցակցին թերագնահատելով մոտենանք: Հիմա բոլորն են ֆուտբոլ խաղալ սովորել, իսկ մի փոքր թուլանալը կարող է ցավալի հետևանքներ ունենալ: Եվրագավաթների այս խաղարկությունն արդեն նման օրինակներ ունի: Վերցնենք, օրինակ, շոտլանդական «Գլազգո Ռենջերսը», որը Եվրոպայի լիգայի խաղարկությունում երկու խաղերի արդյունքում պարտվեց Լյուքսեմբուրգի ներկայացուցչին: Այդ պատճառով «Ալաշկերտի» հետ խաղերին պետք է շատ կենտրոնացված լինենք: Կարևոր է հասկանալ, որ անկախ բոլոր դասակարգումներից ու կանխատեսումներից, երկրի չեմպիոնների դիմակայություններում հաղթելու հնարավորությունն ի սկզբանե 50/50 է:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 12 26
2 Գանձասար Կ
12 19
3 Շիրակ
12 18
4 Բանանց
12 17
5 Փյունիկ
12 8
6
Արարատ
12 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511