Որոնել
Արխիվ
16.06.2017  10:42

Ջրացատկ. Հարությունյան եղբայրները 6-րդն են Եվրոպայի առաջնությունում

Ջրացատկի Հայաստանի հավաքականը Կիևում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։

Երեկ տղամարդկանց սինքրոն ցատկ մրցաձևում Ազատ և Վլադիմիր Հարությունյանները 6 զույգերի պայքարում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Հարությունյան եղբայրները վաստակել են 368 միավոր.

- Հաշվի առնելով, որ Ազատը վնասվածքից դեռ չի ապաքինվել, արդյունքը բավարար եմ համարում։ Մի փոքր ավելին էի ակնկալում։ Կարծում եմ՝ մեր տղաները հետագայում կբարելավեն իրենց միավորները,- նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։

Աշխարհամասի առաջնության վերջին օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը կմրցեն աշտարակացատկում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000