Որոնել
Արխիվ
15.06.2017  17:41

Հայտնի են Հանրայինի հայտարարած մեկնաբանների մրցույթի հաղթողների անունները

Այսօր Առաջին ալիքի ասուլիսների սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվեց Հանրային հեռուստաընկերության կողմից անցկացված մեկնաբանների մրցույթներից եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցների անունները:

6 մասնակիցների իրավունք են ստացել ուղիղ եթերում մեկնաբանել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները: Նրանք են Արման Աբելյանը, Համլետ Գևորգյան, Երվանդ Հարությունյանը, Արմեն Մանուկյանը, Ռաֆայել Խալաթյանն ու Արմեն Գարամյանը: Արտամրցույթային եղանակով մեկնաբանելու հնարավորություն կունենա նաև Մարե Մինասյանը, ով եթերում կլինի մեկնաբան Սլավա Սարգսյանի հետ:

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու համար ստացվել է 70 հայտ: Մասնակիցները իրենց ընտրությամբ ֆուտբոլային հանդիպում են մեկնաբանել, լավագույն 16-ը անցել էին երկրորդ փուլ: 6 լավագույն մասնակիցներին հեռուստադիտողները կարող են աջակցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ընթացքում` sms-ների և զանգերի միջոցով: Այս փուլում հաջողություն ունեցած մասնակիցները կկարողանան համալրել Հանրայինի մարզական ընտանիքը:

Հանրայինի սպորտային բաժնի ղեկավար Կարեն Գիլոյանը նշեց, որ Կոնֆեդերացիաների գավաթը անցկացվում է որպես փորձ՝ աշխարհի առաջնությունից առաջ, Հանրայինն էլ այս մրցույթի միջոցով ինչ-որ տեղ պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Նա նշեց, որ մասնակիցների մեջ դժվար է եղել ընտրություն կատարել, այդ պատճառով նախապես որոշված մեկ հաղթողի փոխարեն որոշվել է 6 մասնակցի հնարավորություն տալ մեկնաբանել Կոնֆեդերացիայի գավաթի խաղերը: Փորձառու մեկնաբաններից այս խաղերի ընթացքում եթերում կլինի միայն Սլավա Սարգսյանը, ով մեկնաբանելու է բացման խաղը և Ռուսաստան - Պորտուգալիա հանդիպումը (Մարե Մինասյանի հետ միասին): Մնացած հանդիպումները վստահվելու են մրցույթի մասնակիցներին: 

Գիլոյանը նշեց, որ առաջիկայում կան կարևոր մրցումներ, ու միայն ֆուտբոլային, և Հանրայինը նոր մեկնաբանների կարիք ունի: Եթե մասնակիցները կարողանան իրենց արդարացնել, նրանց հնարավորություն կտրվի հետագայում մեկնաբանել ոչ միայն ֆուտբոլային խաղերը, այլև այլ սպորտաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, օլիմպիական խաղերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000