Որոնել
Արխիվ
24.05.2017  16:07

Գեղասահք. Անաստասիա Գալուստյան. «Ես պետք է հանդես գամ Օլիմպիական խաղերում»

Գեղասահքի Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին:

- Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալուն խանգարեց ուժեղ հոգեբանական լարվածությունը: Շատ էի ցանկանում օլիմպիական ուղեգիր նվաճել և արդարացնել իմ և ուրիշների հույսերը: Կարծում եմ, որ իմ գնահատականները մի փոքր իջեցված էին: Արդյունքում ինձ ընդամենը մեկ տեղ չբավականացրեց:

Վերջին հնարավորություն է մնում՝ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարը: Ճանապարհս դեպի օլիմպիական խաղեր երկար էր և պետք է այնտեղ հանդես գամ: Գերմանիայում անհրաժեշտ է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում: Այդ մրցաշարին կավելանան գեղասահորդներ այն երկրներից, որոնք աշխարհի առաջնությանը չեն մասնակցել:

Երևանի սահադաշտն ինձ շատ է դուր գալիս, այստեղ բոլոր պայմանները կան: Մարզվում եմ Ծաղկաձորի մարզաբազայում: Ցանկանում ենք ամռանը հավաք կազմակերպել Երևանում:

Հիմա Հայաստանում մի փոքր կհանգստանամ, հետո հավաք ենք նախատեսում Ռուսաստանում: Ամենայն հավանականությամբ աշնան սկզբին Իտալիայում կմասնակցեմ միջազգային մրցաշարի: Դա Գերմանիայի վարկանիշային մրցաշարից առաջ գլխավոր փորձը կլինի,- նշել է Գալուստյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000