Որոնել
Արխիվ
19.05.2017  14:24

Անդրեյ Արշավին. «Իսլամխանն իր տվյալներով Մխիթարյանից վատը չէ»

Ալմա Աթայի «Կայրաթի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարծում է, որ իր թիմակից Բաուիրժան Իսլամխանը իր տվյալներով չի զիջում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

- Ղազախստանում հեռանկարային երիտասարդներ կան: Նրանց ժամանակ է պետք, որպեսզի փորձ ձեռք բերեն: Համոզված եմ՝ Ալեքսանդր Գենրիխովիչ Բորոդյուկը կարող է նրանց դաստիարակել այնպես, որ հավաքականը գնա պայմանական Հայաստան՝ երազելով ոչ թե ոչ-ոքիի, այլ հաղթելու մասին:

Ես թիմակիցներիս ասել եմ՝ ձեր ու Հայաստանի հավաքականի տարբերությունը ընդամենը մեկ ֆուտբոլիստի մեջ է՝ Հենրիխ Մխիթարյան: Բայց ման խաղերը միայնակ չեն հաղթում: Առավել ևս, որ նույն Բաուիրժան Իսլամխանը իր տվյալներով Հենրիխից վատը չէ, պարզապես պետք է դրանք զարգացնել,- Արշավինի խոսքերն է մեջբերում Р-Спорт-ը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 13 27
2 Գանձասար Կ
13 20
3 Շիրակ
13 19
4 Բանանց
13 18
5 Փյունիկ
13 11
6
Արարատ
13 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511