Որոնել
Արխիվ
19.05.2017  18:48

Ռետրո. Ուղիղ 46 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ «Հրազդան» մարզադաշտի բացման հանդիպումը

Ուղիղ 46 տարի առաջ` 1971թ.-ի մայիսի 19-ին, Երևանի «Արարատը» «Հրազդան» մարզադաշտի բացման օրը 3-0 հաշվով հաղթեց Ալմա Աթայի «Կայրաթին»:

Նորակառույց մարզադաշտի առաջին գոլը խփեց երջանկահիշատակ Ալեքսանդր Կովալենկոն, ով գրավեց մրցակցի դարպասը 58-րդ րոպեին: Մեկական անգամ աչքի ընկան Հովհաննես Զանազանյանը, ով 74-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը, և Նիկոլայ Ղազարյանը:

Ավելացնենք, որ 1971թ.-ին մեր թիմը նվաճեց արծաթե մեդալները, իսկ Էդուարդ Մարկարովը խփած 14 գոլով դարձավ առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն:

«Արարատ» (Երևան) - «Կայրաթ» (Ալմա Աթա) 3:0 (0:0) 

Գոլերը՝ 1:0 Կովալենկո (58), 2:0 Զանազանյան (74, 11մ), 3:0 Ղազարյան (77)

1971թ, մայիսի 19. Երևան. «Հրազդան» մարզադաշտ. 78000 հանդիսական

«Արարատ». Ա. Աբրահամյան (Դեմիրճյան, 86), Ավանեսյան, Ֆ. Աբրահամյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Բոնդարենկո, Իշտոյան, Մարկարով (Է. Հարությունյան, 75), Զանազանյան, Ղազարյան

«Կայրաթ». Շվեդկով, Կրուգլիխին, Բայշակով, Մուսին, Ասիլբաև, Միխայլին, Մարկին, Չեբոտարև, Պիունովսկի, Ռոժկով, Սևիդով

Զգուշացում՝ Կովալենկո

Մրցավարներ՝ Ի. Լուկյանով, Ա. Եֆրեմով, Վ. Լետունով (բոլորն էլ Մոսկվա)

Կովալենկոն փոխանակվում է մարզաշապիկներով (լուսանկարը՝ Մեդիամաքսի)

Խաղի ծրագիրը

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 13 27
2 Գանձասար Կ
13 20
3 Շիրակ
13 19
4 Բանանց
13 18
5 Փյունիկ
13 11
6
Արարատ
13 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511