Որոնել
Արխիվ
18.05.2017  14:26

Ռետրո. Ուղիղ 48 տարի առաջ «Արարատը» հաղթեց ԲՄԱ-ին

Ուղիղ 48 տարի առաջ՝ 1969թ.-ի մայիսի 18-ին Երևանի «Արարատը» ԽՍՀՄ առաջնության 9-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեց Դոնի Ռոստովի ԲՄԱ-ին:

Մեր թիմի կազմում աչքի ընկան Սերգեյ Բոնդարենկոն ու Հովհաննես Զանազանյանը:

Նշենք, որ 1969թ․ ԽՍՀՄ առաջնությունը անցկացվում էր երկու փուլով: Առաջին փուլում «Արարատն» իր ենթախմբում գրավեց 8-րդ հորիզոնականը, իսկ 15-20-րդ տեղերի համար պայքարում գրավեց 15-րդ հորիզոնականը և պահպանեց իր տեղը ուժեղագույնների թվում: Թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը 14 գոլով դարձավ երևանյան ակումբի լավագույն ռմբարկուն:

«Արարատ» (Երևան) - ԲՄԱ (Դոնի Ռոստով) 2:0 (1:0)

Գոլերը՝ 1:0 Ս. Բոնդարենկո (20), 2:0 Հ. Զանազանյան (68)

1969թ, մայիսի 18. Երևան. Հանրապետական մարզադաշտ. 25000 հանդիսական

«Արարատ»․ Ա․ Աբրահամյան, Ռ. Ավանեսով, Ա. Հարությունյան, Ֆ․ Աբրահամյան, Ն. Մեսրոպյան, Ա. Անդրեասյան, Ս. Բոնդարենկո, Ա. Կովալենկո (Ս. Մարտիրոսյան, 89), Ս. Հովիվյան, Հ. Զանազանյան Ն., Ղազարյան (Լ. Իշտոյան, 70)

ԲՄԱ. Լ. Կուդասով, Բ. Սերոստանով, Վ. Գետմանով, Վ. Կազաչեկ, Վ. Սինաու, Գ. Անտոնով, Յու. Ռոմանով, Ա. Եսկով (Վ. Բուրով, 65), Վ. Պրոսկուրին, Ա. Զինչենկո, Յու. Վասենին

Մրցավարներ՝ Ա. Կիշկո, Կ. Սմիրնով, Գ. Միլիխ (բոլորն էլ՝ Լենինգրադ)

Խաղի ծրագիրը

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511