Որոնել
Արխիվ
18.05.2017  12:34

Ռետրո. Ուղիղ 32 տարի առաջ Խորեն Հովհաննիսյանն իր վերջին հանդիպումն անցկացրեց ու վերջին գոլը խփեց «Արարատի» կազմում

Ուղիղ 32 տարի առաջ՝ 1985թ.-ի մայիսի 18-ին, Երևանի «Արարատը» ԽՍՀՄ առաջնության 11-րդ տուրում սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց Օդեսայի «Չեռնոմորեցին»:

Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Խորեն Հովհաննիսյանը, ում համար սա վերջին հանդիպումն էր ու խփած վերջին գոլը մեր թիմի կազմում:

Ավելացնենք, որ 1985թ.-ին «Արարատը» զբաղեցրեց 13-րդ տեղը` դժվարությամբ խուսափելով Բարձրագույն խումբը լքելուց ու անցումային խաղերին մասնակցելուց (15-16-րդ տեղերը զբաղեցրած թիմերը երկու շրջանից կազմված մրցաշարի էին անցկացնում Առաջին խմբի 3-4-րդ տեղերը գրաված թիմերի հետ), իսկ թիմի լավագույն ռմբարկուներ դարձան Համլետ Մխիթարյանն ու Ռոբերտ Քոչարյանը` խփած 10-ական գոլերով:

«Արարատ» (Երևան) - «Չեռնոմորեց» (Օդեսա) 1:2 (0:0)

Գոլերը՝ 1:0 Խ. Հովհաննիսյան (48), 1:1 Մորոզով (60), 1:2 Պլոսկինա (89)

1985թ, մայիսի 18. Երևան. «Հրազդան» մարզադաշտ. 6000 հանդիսական

Արարատ. Սուքիասյան, Այվազյան, Ա. Կարապետյան (Գ. Կարապետյան, 60), Ա. Խաչատրյան, Ռաֆ. Գալստյան, Գ. Հովհաննիսյան, Մարգարյան (Վերանյան, 62), Խ. Հովհաննիսյան (ա), Բոստանջյան, Սահակյան, Մխիթարյան

«Չեռնոմորեց». Գրիշկո, Ռոմանչուկ, Տրետյակ, Իշյակ, Պլոսկինա (ա), Սավելև, Սախնո, Շերբակով (Մորոզով, 36), Պասուլկո, Բագապով, Նակոնեչնի (Ժարկով, 75)

Մրցավարներ՝ Վ. Նովիկով, Ա. Ռոդին, Վ. Սարաև (Մոսկվա)

Խաղի ծրագիրը

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511